Շատ մեծ ցավ ապրեցի, որ հեղափոխության առաջնորդը կարող է այդպես քստմնելի կերպով խոսել Պուտինի մասին. Արման Բաբաջանյանը՝ «Ռոսիա 1»-ով Նիկոլ Փաշինյանի խոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
15.12.2025 | 15:43
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցչի հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

Պարո՛ն Բաբաջանյան, հեղափոխության մեկ տարին է լրանում: Մեկ տարի առաջ այս օրերին հեղափոխության ամենավճռական փուլն էր ընթացքի մեջ: Փորձենք խորհրդարանական ընդդիմության աչքերով նայել, հասկանալ՝ այսօր ավելի շատ դրակա՞ն, թե՞ բացասական արդյունքներ են տեսանելի:

– Ես կարծում եմ, որ պիտի հարցադրումների այդ շրջանակից դուրս գանք՝ դրական կամ բացասական: Դարակազմիկ նշանակության զարգացումներ են արձանագրվել մեկ տարի առաջ, և դրանք կարող են ուղղակի դարակազմիկ նշանակություն ունենալ մեր երկրի նորագույն պատմության համար: Մեզանից յուրաքանչյուրից է կախված, թե մենք, ի վերջո, հեղափոխության արդյունքը գնահատելիս ավելի շատ դրակա՞ն արձանագրումներ կանենք, թե՞ բացասական: Այս պահի դրությամբ՝ հիասթափեցնող են շատ ու շատ երևույթներ: Կարող էին շատ ավելի պրոֆեսիոնալ, հմուտ լուծումներ տրվել բազմաթիվ հարցերի, որոնց մենք այդպես էլ ականատես չեղանք: Ըստ էության՝ հեղափոխությունից մեկ տարի անց մենք շարունակում ենք պայքարն անցյալի հետ և ո՛չ պայքար՝ հանուն ապագայի։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, ստեղծված քաղաքական դասավորությունը, ինչի մեջ իշխանությունները մեծ մասնակցություն են ունեցել, ամբողջությամբ հնարավորություն չի ստեղծում, որպեսզի պայքարի ու ստեղծագործականության, անելիքի բոլոր խտացումները և կոնցենտրացիան ուղղվի դեպի ապագա: Մենք շարունակում ենք անցյալի գործիչների, ուժերի ու կուսակցությունների հետ կռիվ տալ, և դա շատ հարմար է, ի վերջո, նաև իշխանության անգործությունը սքողելու և դրանց մասին հնարավորինս քիչ խոսելու համար:

– Նիկոլ Փաշինյանը, որպես իր ամենակարևոր առաքելություն, հայտարարել էր երկիրը կոռուպցիոներներից մաքրելու գործը: Նա նաև հայտարարել է, որ ունի կախարդական փայտիկ՝ երկիրը կարգի բերելու, և դա զրո տոկոս կոռուպցիան է: Ի՞նչ կարծիք ունեք երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ անցած մեկ տարվա ընթացքում: Առայժմ կխնդրեմ խոսեք նախկին իշխանությունների կոռուպցիոներների մասին:

– Ինձ համար այս օրերին չափազանց զայրացնող մի լրատվական առիթ է ի հայտ եկել՝ Սերժ Սարգսյանի երևան գալը և առանց կաշկանդվելու հանրության մեջ ներկայանալու նրա ու իր կուսակիցների խիզախությունը: Հեղափոխությամբ հաղթված և պարտված քաղաքական ուժի առաջնորդը, որ հեղափոխությունից մեկ տարի անց պետք է, հավանաբար, այլ տեղում նստած լիներ, և ոչ թե իր առանձնատանը, առնվազն պետք է կաշկանդված լիներ հանրության մեջ հայտնվելու և որոշելու, որ ինքը շատ ավելի պատասխաններ ունի, քան կարող են հարցեր լինել, որոշելու՝ պատասխանե՞լ լրագրողների հարցերին, թե՞ ոչ: Սա լավ բանի մասին չի խոսում: Սա խոսում է այն մասին, որ մենք թերի ենք թողել մեր խոստումները և նախորդ 10 տարիների թալանի, կեղեքումների, անիրավության գլխավոր պատասխանատուին թողել ենք ազատության մեջ, գնացել ենք ավելի հետ և, ըստ էության, հաշվեհարդար ենք տեսնում բացառապես Ռոբերտ Քոչարյանի հետ և մեր տեսադաշտից դուրս ենք դնում շատ ու շատ գործիչների, որոնք պակաս դերակատարություն և մասնակցություն չեն ունեցել երկիրը թալանելու գործին՝ սկսած 2000-ական թվականներից:

Ամեն անգամ, երբ մենք կոնկրետ անուններ և մարդկանց շրջանակների մասին հարցեր ենք ուղղում Կառավարությանը և նրա ղեկավարին, մշտապես լսում ենք ստանդարտ պատասխաններ, որ այդ գործընթացը շարունակվում է և այլն: Ես կոնկրետ հեռու եմ այն մտքից, որ մենք պետք է խարազանենք, Լինչի դատաստանի ենթարկենք այս մարդկանց, բայց շատ կարևոր է, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային հուն տեղափոխվի:

– Հանրապետական կուսակցության դեմքերից Միհրան Պողոսյանը ևս քրեական հետապնդման է ենթարկվում, նա քաղաքական ապաստան է հայցել ռուսական իշխանություններից: Հետաքրքրական է, որ Ռուսաստանի հովանավորությունից արդեն օգտվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը ևս Ռուսաստանում է և, կարծես, վերադառնալու միտք չունի։ Հիշելով նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ ինչո՞ւ են կարևոր մեղադրյալները հասցնում հայտնվել արտերկրում։

– Ավելին ասեմ՝ ես նախօրեին տեսա, որ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ Մոսկվայում ապրիլքսանչորսյան միջոցառումներին Հայկազ Բաղմանյանն էր ներկա։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դառնում է հայ օլիգարխիայի և Հայաստանում քրեական գործերից և քրեական հետապնդումից փախչելու հարմար պետություն:

– Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշո՞ւմն եք տեսնում այստեղ:

– Ես տեսնում եմ, որ Մոսկվան գնալով ավելի հակվում է նախկին իշխանությունների շրջանում յուրային համարվող պաշտոնյաների պաշտպանությանը: Սա պետք է որպես գնահատական դիտարկենք գործող իշխանություններին, և այն պսևդոլավատեսությունը, որ Նիկոլ Փաշինյանն ունի, թե Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փայլուն են։ Շտապեմ նրան հիասթափեցնել: Այս բոլոր օրինակները խոսում են այն մասին, որ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններում կա մեծ անվստահություն, և Ռուսաստանը յուրային համարում է առնվազն նրանց, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանում, և իր պաշտպանության տակ է առնում մարդկանց, որոնք արատավորված կենսագրություն ունեն առնվազն իրենց պետական պաշտոնավարման ընթացքում, և Միհրան Պողոսյանը դրա վառ ապացույցն է:

– Վստահաբար՝ դիտել եք Փաշինյանի խոսքը երեկ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ Պուտինի հետ շփվելու, այսպես ասենք, արվեստի մասին: Ի՞նչ տպավորություն ստացաք:

– Շատ մեծ ցավ ապրեցի, որ հեղափոխության առաջնորդը կարող է այդպես քստմնելի կերպով խոսել Ռուսաստանի առաջնորդի մասին, մի մարդու, ով բավական լուրջ խնդիրներ ունի ամբողջ աշխարհի հետ, բայց հասկանալիորեն մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Նրա խրատները Զելենսկուն ռուսական հեռուստաալիքով, նրա դասերը, որ նա Ուկրաինայի նորընտիր նախագահին էր ուղղում, որևէ ձևով չի լուծելու Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության հարցը, որ կա Ռուսաստանում: Հակառակը, այդպես ստորաքարշորեն հանդես գալ ռուսական հեռուստաալիքով, մի հեռուստաալիքով, որն ընդամենն օրեր առաջ ոտքերն էր սրբում Հայաստանի նոր իշխանությունների վրա, և թույլ տալ այդ նույն հեռուստաալիքով այդքան քստմնելի կերպով հանդես գալ և դասեր տալ նորընտիր նախագահին, ուղղակի խոսում է այն մասին, որ մենք ավելի արդյունավետ միջոցներ չենք գտել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու և գնում ենք նախորդ իշխանությունների գործողությունների ճանապարհով՝ մի կերպ առաջ տանել հայ-ռուսական օրակարգը: Մինչդեռ, մենք առաջարկում էինք ավելի բաց լինել Ռուսաստանի բոլոր շրջանակների հետ: Ես կասկածի տակ եմ դնում ընդհանրապես Մոսկվայում մեր դիվանագիտական ներկայացուցչության հարցը: Կարծում եմ, որ այդ ասպարեզում ոչ կոմպետենտությունն է հասցրել այս իրավիճակին:

– Բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վլադիմիր Պուտինի հետ շփվում է ուղիղ և անկեղծ։

– Դա չի ավելացնում վստահության աստիճանը Հայաստանի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Հարցը շատ ավելի համակարգային է, շատ ավելի համալիր է, և դուրս է այն տիրույթից, որը վերաբերում է Պուտինի հետ ուղիղ շփմանն ու հարաբերությանը: Սա որպես կարևոր արձանագրում անենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան