400 մլն դրամ կամ 1 մլն դոլար․Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի դպրոցի հարցում Փաշինյանը կոչ է անում դիմել գործնական քայլերի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի դպրոցի վերանորոգման աշխատանքների ձգձգումը։

«Ես ճի՞շտ եմ հիշում, որ խոսակցություն է եղել, որ այդ դպրոցը պետք է վերանորոգվի և բերվի ժամանակակից վիճակի»,- դիմելով նախարարի պարտականությունները կատարողին՝ հարց ուղղեց Փաշինյանը։

Ի պատասխան՝ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ այդ հարցը քննարկվում է 2015 թվականից, Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցի հետ կապված նախագծահաշվարկային աշխատանքները կատարվել են և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ արդեն իսկ զրուցել են՝ հասկանալու համար, թե ի՞նչ գումարի մասին է խոսքը։

«Եկեք պայմանավորվենք, որ արդեն գործնական փուլի պետք է անցնենք։ Հիմնանորոգման համար նշվում է 400 մլն դրամ, իսկ նոր դպրոց կառուցելու համար՝ 1 մլն դոլարին համարժեք դրամ։ Եկեք պայմանավորվենք, որ շատ արագ որոշումներ կայացնենք և գումարը հատկացնենք»,- ասաց  վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։