Դավիթ Սանասարյանի դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները. պաշտպան՝ Ինեսսա Պետրոսյան

Լուրեր

06.02.2026 | 12:47
Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
06.02.2026 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել
06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:52
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
06.02.2026 | 11:43
Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 11:33
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
06.02.2026 | 11:24
Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
06.02.2026 | 11:16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա
06.02.2026 | 11:10
Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։ Թող որևէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել և իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու և սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրև ճշմարտություն։ Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա որ իրեն մոլորության մեջ գցեն և հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կսրծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել։

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյան»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ուր ասվում էր, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ու նրա պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցվել է: