ՄԻԵԴ-ը ապրիլի 25-ին կհրապարակի Մարտի 1-ի գործով «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը։ ՄԻԵԴ-ի կայքում,  նշվում է, որ գործը վերաբերում է Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ 2008-ին բողոքի ցույցերի ցրումից հետոբ կապված հավաքների իր ազատության միջամտության, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասի եւ իրեն ենթադրաբար տնային կալանքի տակ պահելու հետ:

Գործի նյութերում նշվում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008թ․-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն էր։ Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ենթադրյալ ընտրախախտումների դեմ սկսվեցին բողոքի ակցիաներ մասնավորապես Ազատության հրապարակում: Հանրահավաքները երբեմն ներառում էր տասնյակ հազարավոր մարդկանց:

Դիմումատուն պնդում է, որ 2008 թ. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, շրջապափակել ցուցարարներին, առանց որեւէ նախազգուշացման հարձակվել է եւ բռնությամբ ծեծել նրանց:

Ցուցարարները արագորեն դուրս են եկել հրապարակից, Տեր-Պետրոսյանին նույնպես հրամայվել է հեռանալ, բայց նա հրաժարվել է, որից հետո նրան հարկադրաբար նստեցերլ են մեքենան եւ տեղափոխել իր տուն՝ թույլ չտալով հեռանալ այնտեղից:

Ոստիկանությունը շրջափակել է Տեր-Պետրոսյանի տան ճանապարհները եւ բոլոր ավտոմեքենաները ստուգվել են, ոչ ոք չէր կարող նրա տուն գնալ կամ այնտեղից դուրս գալ առանց հատուկ ուժերի թույլտվության:

Նշվում է, որ հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքում մինչեւ ուշ գիշեր, որի ընթացքում բախումներ են եղել ցուցարարների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ, ինչի հետեւանքով 10 մարդ մահացել է, եղել են բազմաթիվ վիրավորները եւ ՀՀ նախագահն արտակարգ դրություն է հայտարարել:

Ասվում է, որ կառավարությունը վիճարկում է այս մեղադրանքները: Մասնավորապես, նշվում է, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել ոստիկանական ուժերը, իսկ Տեր-Պետրոսյանը կամավոր է նստել ոստիկանության մեքենան: Այնուհետ նա տեղափոխվել է իր տուն եւ այլեւս որեւէ տեղ գնալու ցանկություն չի հայտնել: Ոստիկանության աշխատակիցները Տեր-Պետրոսյանի տան մոտ գտնվել են անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, ինչպես պետական պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց համար: Ոստիկանական ուժերը ոչ մեկի չեն արգելել մտնել Տեր-Պետրոսյանի տուն, ոչ էլ արգելել են Տեր-Պետրոսյանին դուրս գալ: Միայն մեկ անգամ Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել տնից դուրս գալ, բայց ոչ մի տեղ չի գնացել, երբ նրան ասվել է, որ անվտանգության աշխատակիցներն իրեն չեն ուղեկցի:

2008 թ. մարտի 4-ին Տեր-Պետրոսյանի պաշտոնական ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պնդելով, որ դիմումատուն փաստացի տնային կալանքի տակ է: Դիմումատուն պնդում է, որ իրեն թույլատրվել է 2008 թ. մարտի 5-ին մասնակցել դատական լսմանը մեկ ժամ, բայց իր տնային կալանքն առանց ընդհատումների տեւել է մինչեւ 2008 թ. մարտի 20-ը:

Կառավարությունը հերքում է դիմումատուի ներկայացրած փաստերը, մասնավորապես նշելով, որ դատական լսումից հետո Տեր-Պետրոսյանը խնդրել է իրեն տուն տանել ու այլեւս չի ցանկացել լքել տունը՝ մինչեւ մարտի 20-ին արտակարգ դրության վերացումը։

2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի դիմումը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության եւ անվտանգության իրավունք), 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն), 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) վրա՝ Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից իրեն հարկադրաբար են հեռացրել, որտեղ խաղաղ հավաքներ էին, ու դրել տնային կալանքի տակ ու ինքը չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսեւորվել՝ իր քաղաքական կարծիքի պատճառով: