Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Լուրեր

06.02.2026 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել
06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:52
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
06.02.2026 | 11:43
Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 11:33
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
06.02.2026 | 11:24
Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
06.02.2026 | 11:16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա
06.02.2026 | 11:10
Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:06
Ռոման Բերեզովսկին պատմել է՝ ինչու է հեռացել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

«Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիների ընթացքում արդյունավետ հարթակ է հանդիսացել անդամ պետությունների խորհրդարանների երկխոսության համար:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների մակարդակը, ինչը հավաստվում է հաճախակի տեղի ունեցող բարձր մակարդակի շփումներով եւ այցերով:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կարեւոր մաս է կազմում խորհրդարանական ձեւաչափը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ արդեն ձեւավորված հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը լավ հարթակ կհանդիսանա երկու պետությունների խորհրդարանականների ակտիվ աշխատանքի համար:

Ողջունելով Արարատ Միրզոյանին ԱՊՀ ՄԽՎ ձեւաչափում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւս մեկ անգամ կարեւորել է Հայաստանում իշխանափոխության իրականացումն առանց բռնության եւ ժողովրդավարական գործընթացների միջոցով, վերահաստատել Ռուսաստանի Դաշնության հանձնառությունն աջակցելու եւ զարգացնելու Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովների շփումներն ու աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

Տիկին Մատվիենկոն նաեւ կոչ է արել նախագահ Միրզոյանին եւ ԱՊՀ ՄԽՎ-ում հայկական պատվիրակությանն ակտիվորեն օգտագործել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ձեւաչափը՝ օրենսդրական բարեփոխումների եւ երկկողմանի համագործակցության խորացման համար:

Նույն օրը Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է տիկին Նազարբաեւային Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ հաջողություն մաղթել պատասխանատու պետական գործունեության իրականացման գործում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կկարողանան նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը՝ ի շահ երկու պետությունների եւ բարեկամ ժողովուրդների:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակին, նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկա է առկա, որի ծավալն անցած 2018 թվականին ավելացել է 2.5 անգամ՝ 2017 թվականի համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ներուժը շատ ավելի մեծ է եւ անհրաժեշտ է աշխատել դրա լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Եվրասիական տնտեսական միության կարեւոր դերը, որը կարող է դառնալ տնտեսական հարաբերությունների հետագա համակարգման արդյունավետ կառուցակարգ:

Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը եւս բարենպաստ հիմք կստեղծի Հայաստանի եւ Ղազախստանի բազմակողմանի համագործակցության համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջը տեղեկացրել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ղազախստանի խորհրդարանի հետ բարեկամական խումբը, որտեղ ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները:

Դարիգա Նազարբաեւան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններին բնորոշ է դարավոր բարեկամությունը եւ արդյունավետ համագործակցությունը:

Սենատի նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Ղազախստանում հայկական համայնքն ակտիվորեն եւ հաջողությամբ ներգրավված է երկրի տնտեսական, մշակութային ու հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Արձանագրելով Հայաստանի գրանցած հաջողությունները բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառության ոլորտում՝ Դարիգա Նազարբաեւան առաջարկել է ակտիվացնել համագործակցությունն այս ոլորտում եւ կոնկրետ գործողություններ ձեռնարկել ղազախ գործընկերների հետ հայկական փորձի փոխանակման համար:

Տիկին Նազարբաեւան նաեւ ներկայացրել է, որ իր երկրում ներկայումս իշխանության անցումային պատմական ժամանակաշրջան է, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին իր երկրում նախատեսված ընտրությունները կլինեն ժողովրդավարական, ազատ, անկախ եւ թափանցիկ:

Արարատ Միրզոյանն իր հերթին վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը ղազախ գործընկերների հետ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտի փորձի փոխանակման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: