Սկզբում ժողովուրդը սիրում է իշխանությանը, հետո իշխանությունը սկսում է սիրել իրեն․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
19.10.2026 | 20:13
«ՖԼԵՇ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության․ նախատեսվում է շուրջ 28 մլն դրամի տուգանք
19.10.2026 | 20:00
ԱՄՆ-ի հզոր ընկերություններ պատրաստ են ՀՀ-ում ներդրումներ անել․ չեն անի, եթե ՌԴ-ի հետ ատոմակայան կառուցվի․ դա ռիսկ է․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր իր ելույթում նշեց, որ եթե մենք ուզում ենք առաջ գնալ, ապա պետք է սկսենք մեզանից, սակայն, դա չենք ուզում անել։

Սիմոնյանը նաև շեշտեց՝ անիմաստ է իրենց խմբակցության ներկայացրած առաջարկների մասին նորից խոսելը, քանի որ արդեն իսկ հասկացել են՝ իշխանությունը դրանք քննարկել չի ցանկանում։

«Իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ որոշ անձանց ձեռքում, որևէ լավ բանի չի տանում։ Առաջին փուլում ժողովուրդը սիրում է իշխանությանը և նրան պարգևում կարևոր որոշում ընդունելու հնարավորություն, երկրորդ փուլում՝ իշխանությունը սկսում է սիրել իրեն, որովհետև սկսում է մի քիչ ավելի շատ նայել հայելու մեջ, իսկ ահա երրորդ փուլում՝ իշխանությունը սկսում է զարմանալ, որ ժողովուրդն այլևս իրեն չի սիրում, և սկսում է օտարման գործընթացը, իսկ սրա դեմն առնելու ճանապարհը վերահսկողական մեխանիզմների կիրառումն է»,-ասաց  պատգամավորը՝ շեշտելով, որ ընդդիմադիր պատգամավորները պարտավոր են կասկածել իշխանությունների կարողություններին։

«Որովհետև դուք մարդ եք, իշխանություն ունեցող մարդ եք, և դա գայթակղություն է»,- հավելեց Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան