«Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը». Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը՝ Չավուշօղլուին

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:

Չավուշօղլուի հայտարարություններից հետո, ի նշան բողոքի` դահլիճը լքած Ֆրանսիայի ներկայացուցիչը ուղիղ եթերում մեկնաբանել  իր քայլը:

Քրիմին նշել է, որ դահլիճը լքել է ֆրանսիացի մյուս պատվիրակների հետ և հավելել, որ ինքը չի  փախչել և ոչ էլ կոնֆերանսից իրեն դուրս է հանել արտգործնախարարը:

«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ փախչում: Եթե նախարարը ցանկանա դեմ առ դեմ հանդիպել և քնարկել, ես այստեղ եմ»,- ասել է Քրիմին:

Ծագումով թունիսցի խորհրդարանական Քրիմիի խոսքով` Չավուշօղլուի խոսքերն իրեն հիշեցրել են ծայրահեղ աջակողմյանների փաստարկները, որոնք իր կարծիքով խելահեղ են:

«Այդ փաստարկները բերում է իսլամամետ թուրք պահպանողականների կուսակցությունը, ինչը չափազանց հետաքրքիր է»,- հայտնել է նա:

Նրա փոխանցմամբ` նախապես ֆրանսիացի պատվիրակներին ասել են, թե ինչ պետք է ասել և ինչպես պետք է մտածել:

«Ես ցանկանում եմ տեսնել նաև պատմության մյուս տարբերակները: Մեզ շարունակ ասել են. «Ովքեր ձեզ ասել են, որ Հայոց ցեղասպանություն է եղել, ապա նրանք լավ պատմաբաններ չեն: Մենք լավ պատմաբաններ ունենք: Պիտի լսենք պատմությանը: Ուրիշներին չպետք է հավատաք»»,- նշել է խորհրդարանականը:

Ուղիղ եթերով Քրմին ասել է. «Պատմությունը չեք կարող գրել այնպես, ինչպես որ դուք եք ցանկանում: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը»:

Նշենք, որ այս իրադարձության հետ կապված խորհրդարանականը բազմաթիվ սպառնալից նամակներ է ստացել:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու համար։

Չավուշօղլուն, անդրադառնալով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշմանը, նշել էր, որ դա հակասում է Եվրադատարանի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել էր, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»: