Աստանայում ստորագրվել է ԵՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության հուշագիր

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում, օգոստոսի 24-ին, ստորագրվել է ԵՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագիրը ստորագրել են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» (ԱՓԲԸ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, «EXIAR» ՌԴ պետական արտահանման վարկային գործակալության բաժանորդների հետ աշխատանքի և անդերրայթինգի գծով գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը, «Բելէքսիմգարատ»-ի գլխավոր տնօրեն Գենադի Միցկևիչը և «KazakhExport» արտահանման ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ Ռուսլան Իսակովը։ 

Մեկնաբանելով ԵՏՄ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը նշել է․

– ԵՏՄ անդամ պետությունների արտահանման ներուժի խթանումը, զարգացումը և ամրապնդումը, անշուշտ, կդառնա տնտեսական զարգացման կարևոր գործոն, իսկ արտահանման ընդլայնումը թույլ կտա դիվերսիֆիկացնել ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կառուցվածքը։ Ստորագրելով հուշագիրը՝ կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը համատեղ ուժերով նպաստել տնտեսական զարգացմանը և արտահանման խթանմանը ինչպես ԵՏՄ անդամ առանձին երկրներում, այնպես էլ ԵՏՄ ամբողջ տարածքում։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և առևտրի գծով ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։

Հուշագիրը կոչված է գործակալությունների միջև փոխգործակցության հիմքեր դնել և ամրագրել կարևոր չափանիշներն ու սկզբունքները, որոնց վրա կկառուցվի հետագա բազմակողմ համագործակցությունը։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է ապահովագրական գործակալությունների համագործակցության առանձին պլատֆորմի ստեղծում։

Հուշագրի նպատակն է ԵՏՄ անդամ պետությունների միջև ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ առևտրաշրջանառության խթանումը։ Հուշագրի համաձայն, այդ նպատակով կողմերը կստեղծեն արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության փորձի և տեղեկատվության մշտական փոխանակման արդյունավետ համակարգ, ինչպես նաև այն արտահանման ծրագրերի, որոնց շրջանակում կարող է ներկայացվել համատեղ աջակցությունը։ Նախատեսվում է նաև համագործակցություն այն ծրագրերի շրջանակում, որոնք նախատեսում են ԵՏՄ-ում արտադրված ապրանքների, աշխատանքի ու ծառայությունների արտահանում երրորդ երկրներ, կամ ԵԱՄ տարածք։ Համատեղ կմշակվեն առաջարկություններ ԵՏՄ ներքին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։

«Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Հովհաննես Ազիզյանը։

Միջոցառման մասնակիցները քննարկել են արտահանման ապահովագրական գործակալությունների դերը ԵՏՄ տարածքում, միության անդամ երկրների ներդրումային հնարավորությունների զարգացման և ամրապնդման խնդիրները, ինչպես նաև հետագա գործակցության հնարավորությունները։