Ինչո՞ւ է նվազել Թուրքմենստանի հետ արտաքին առևտուրը. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցը շատ էր ոգեւորել ՀՀ իշխանություններին: Իր հյուրի հետ հանդիպման ժամանակ՝ երեկ, Սերժ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ ընդգծելով. «Մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները եւ առկա միջոցները:…Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր:…Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»: Սերժ Սարգսյանի այս ոգեւորությունը, մեղմ ասած, անհասկանալի է, թեկուզ եւ այն առումով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու միլիարդանոց նախագծերը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առեւտրին, ապա այն գնալով միայն նվազում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Թուրքմենստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 17 մլն 785 հազար 500 դոլար, իսկ անցած տարի նվազել է՝ հասնելով 11 մլն 957 հազար 800 դոլարի. սա արտաքին առեւտրաշրջանառության 0.2 տոկոսն է կազմում: Նվազման տեմպերը պահպանվել են նաեւ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին 8.6 մլն դոլարի առեւտրի փոխարեն այս տարի ապրանքաշրջանառությունը կազմել է հազիվ 2.6 մլն դոլար: Սակայն այս մասին պաշտոնական քարոզչամեքենան ոչինչ չասաց»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: