Մարտնչող տգիտության արդյունք է. Ավետիք Իշխանյանը՝ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին հետևած բողոքի ակցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
03.05.2024 | 23:18
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանին
03.05.2024 | 23:00
Մենք փակել ենք դուռը՝ անտեսելով մեր և Իսրայելի միջև 9,5 միլիարդ դոլարի առևտրի ծավալը. Էրդողան
03.05.2024 | 22:47
Վթար Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
03.05.2024 | 22:45
«Ավինյանի կնոջ հետ գործնական շփումներ եմ ունեցել»․ Կենտրոնի նորանշանակ թաղապետ 
03.05.2024 | 22:32
Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 22:27
Թուրքիայի ազդեցության գոտին և շահերը տարածվում են նրա սահմաններից դուրս․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
03.05.2024 | 22:12
Բեռլինում ՌԴ դեսպանատան գործերի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
03.05.2024 | 21:56
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.05.2024 | 21:43
Թուրքական դատարանն արդարացրել է երկու իրավապաշտպանների Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների գործով
03.05.2024 | 21:30
Անկախ դատավորի համբավ ունեցողները հիմա ոչ մի հնչեղ գործ չեն քննում․ Երեմ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 21:23
A-politic Կարինե Քոչարի հետ․ ԱՆՈՆՍ
03.05.2024 | 21:15
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում առաջադիմել է 6 տեղով․ ցուցանիշի բարելավում՝ ճնշումների և բռնության ֆոնին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

Պարո՛ն Իշխանյան, ապրիլի 5-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթը բուռն քննարկումների և քննադատությունների առիթ է դարձել: Ի դեպ՝ այդ օրն Ազգային ժողովում Դուք ելույթ չունեցաք, ներկա չէի՞ք:

Ես հրավեր ստացել էի և՛ ՄԻՊ գրասենյակից, և՛ ՄԱԿ-ի կողմից: Հրավերի մեջ նշված էր, որ մինչև ապրիլի 1-ը պետք է հաստատենք մեր մասնակցությունը։ Մարտի 27-ին մեր աշխատակիցը զանգահարեց, որ գրանցվենք ու մասնակցենք, ես անգամ ելույթի տեքստ էի պատրաստել, բայց մեզ ասացին, որ տեղ չկա։ Իսկ ինչ վերաբերում է այդ օրվա ելույթին, ապա պետք է ասեմ, որ դրան փիլիսոփայորեն եմ վերաբերում։ Մեր հասարակությունը կարծրատիպերի մեջ է, մենք բացասական իմաստով պահպանողական ենք: Այդ ելույթի վերաբերյալ կասեմ, որ այն տառապած մարդու ճիչ էր, բայց մեր հասարակությունը, լինելով կարծրատիպային, չկարողացավ պատկերացնել, որ կարող է լսել նման ելույթ։ Այն, ինչ կատարվեց և շարունակում է կատարվել այդ ելույթի շուրջ, ինձ հիշեցնում է միջազգային ինկվիզիցիա:

– Իսկ ինչպիսի՞ն էր նիստը վարող Նաիրա Զոհրաբյանի արձագանքը:

– Նաիրա Զոհրաբյանի արձագանքին նույնպես փիլիսոփայորեն եմ վերաբերում։ Մի բան պետք է հաշվի առնել. քաղաքական գործիչները հաշվի են առնում հասարակական կարծիքը, և այս պարագայում, լինելով քաղաքական գործիչ, բայց և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նա հանդես եկավ որպես քաղաքական գործիչ։ Իմանալով, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի սեռական փոքրամասնությունների նկատմամբ, իմանալով, որ հանրության մեծ մասը չի ընդունում նրանց, որպեսզի իր վարկանիշը չկորցնի, նման արձագանք տվեց այդ ելույթին:

– Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ էր, որի օրակարգում ներառված էին շատ կարևոր հարցեր: Բայց այդ հարցերի քննարկումը ստվերում մնաց, որովհետև նիստին զուգահեռ ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ ընդդեմ խորհրդարանում տրանսգենդերի ելույթի:

– Այո՛, կարելի է նման ենթադրություն անել, չեմ բացառում: Բայց ուզում եմ նաև շեշտել, որ Հայաստանում քաղաքական և գաղափարական պայքար գոյություն չունի, այն ծավալվում է իրար վարկաբեկելու շուրջ: Շատ կարևոր հարցեր էին քննարկվում Ազգային ժողովում, և այդ հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ծավալելու փոխարեն՝ խորհրդարանականները և արտախորհրդարանական ուժերը քաղաքական պայքարը ծավալեցին այլ թեմայով: Միջնադարյան, պահպանողական, վատ իմաստով նահապետական զգացմունքների վրա է մեր ընդդիմությունն աշխատում իշխանության դեմ պայքարում: Երբ ես այսօր ԱԺ-ի դիմաց տեսա այդ ռեակցիոն հասարակությանը, կարծեցի, որ ինկվիզիցիայի դարաշրջանում ենք ապրում:

Ի դեպ՝ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է լինի աշխարհիկ պետություն և պահանջել է քրեական պատասխանատվություն նույնասեռականների համար:

– Ես հոգևորականներին հասկանում եմ, որովհետև եթե Հայաստանն իսկապես լինի աշխարհիկ երկիր և որպես այդպիսին սկսի զարգացնել ժամանակակից կրթությունն ու գիտությունը, ապա, կարծում եմ, հոգևորականությունը դուրս կմղվի հասարակությունից: Իսկ եթե ՀՀ-ն դառնա կրոնական երկիր, կարծում եմ, մենք ժամանակակից աշխարհում կկորցնենք մեր պետականությունն ու ինչպես ասել է Րաֆֆին՝ կդառնանք կրոնական աղանդ, իսկ ազգը բազմազան է՝ իր կրոնական ուղղություններով, անհավատներով և այլն:

– Բայց չէ՞ որ հասարակության մեջ արմատացած է այն տեսակետը, որ եկեղեցուն այսքան մոտ լինելու արդյունքում է, որ պահպանել ենք մեր պետականությունը, չենք ձուլվել այլ ազգերի:

Գիտեմ, որ հերթական պատմական կարծատիպն է իշխում հասարակության մեջ, բայց եթե նայում ենք պատմական փաստերին, ապա տեսնում ենք, որ մինչ 301 թ.՝ քրիստոնեության ընդունումը, հայոց պետականությունը եղել է անընդհատ, բայց այն ընդունելուց 70 տարի հետո ՀՀ-ն բաժանվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Եկեք հիշենք, թե ո՞վ Բյուզանդիայի հետ միասին կործանեց Բագրատունյաց թագավորությունը՝ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը։

Ինչ վերաբերում է մահապատժի դատապարտելու մասին կոչերին, որ լսեցի քահանայի շուրթերից, ապա պետք է ասեմ, որ զարմանում եմ. ի վերջո՝ քրիստոնեությունը համարվում է սիրո կրոն, ասում է՝ սիրիր նույնիսկ թշնամուդ, բայց 21-րդ դարի Հայաստանում մահապատժի կոչեր են հնչում: Ի վերջո՝ այս ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, թող ինձ ների հասարակությունը, գալիս է մարտնչող տգիտությունից, որովհետև եթե կրթական մակարդակը բարձր լիներ, կհասկանային, որ տրանսգենդերներն այդպիսին ծնվում են, հոգեբանորեն հակառակն են, և սա ողբերգություն է: Դա ճիշտ նույն հարթության մեջ է, երբ ինչ-որ մեկը ծնվում է գաճաճ կամ սապատով:

– Այսինքն՝ ովքեր չեն ընդունում տրանսգենդերների՝ գոյություն ունենալու իրավունքը, մարտնչող տգետնե՞ր են։

– Գուցե չափազանցված ասացի, բայց այն, ինչ ես տեսա Ազգային ժողովում, ինձ մոտ այդպիսի տպավորություն թողեց:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան