Վարչապետն այցելել է Տալլինի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: