Եվրոպական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բադմինտոնի կանաց մենախաղերում

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Եվրոպական խաղերում առաջին  անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա բադմինտոնի կանաց մենախաղերում։ Լիլիթ Պողոսյանը աշխարհի դասակարգման աղյուսակում բարձրացել է 226-րդ հորիզոնական և մենախաղերին մասնակցող 32 մարզուհիների ցանկում է։ Ապրիլի 3-ին ՀԱՕԿ-ը պաշտոնապես ստացավ Պողոսյանի մասնակցության հրավերը:

Լիլիթը երկար ճանապարհ է անցել մինչև նպատակին հասնելը։ Մասնագիտությամբ լեզվաբան-լրագրող Լիլիթը մարզվում է Դանիայում, վարում է բլոգ, որտեղ պատմում է մարզական առօրյայի մասին, ընթերցողին փոխանցում  հույզերն ու ցույց է տալիս սպորտի կուլիսային կյանքը:

Լիլիթի  մարզական ճանապարհը, թերևս, կանխորոշված էր ի սկզբանե: Հայրը՝ Հրաչյա Պողոսյանը, բադմինտոն ֆեդերացիայի գործադիր տնօրենն ու հավաքականի գլխավոր մարզիչն է.

«Փոքր տարիքից եմ սկսել  մարզվել, քանի որ սպորտային ընտանիքում եմ ծնվել։ Աստիճանաբար բադմինտոն շատ հարազատ դարձավ։ Ժամանակին հոբի էր, հետո հասկացա, որ կարող եմ հասնել ավելիին ու դարձրի մասնագիտություն։ Հիմա բոլոր նպատակներս հենց սպորտի հետ են կապված: Աստիճանաբար աշխատելու եմ ավելի մեծ բարձունքների հասնել ու հավասարվել աշխարհի լավագույն խաղացողների մակարդակին։ Սիրում եմ ինքս ինձ վրա աշխատել թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս, իսկ բադմինտոնն սպորտաձև է, որտեղ անընդհատ աշխատելու տեղ ունես ու ձգտում ես կատարելագործել հարվածներդ»։