Ենթադրենք ոչ մի օտար բառ չթարգմանենք՝ միանգամից կհարստանա՞ հայերենը. Վաչագան Սարգսյանը՝ Հրանտ Բագրատյանին

Լուրեր

02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրող, հրատարակիչ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ «հայերենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից մեկն է» արտահայտությանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետի արտահայտած կարծիքը բուռն քննարկման առիթ հանդիսացավ, և օրերս էլ նա նույն հարցով Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր:

 

«Լսեցի Հրանտ Բագրատյանին՝ Պետրոս Ղազարյանի հյուրն էր: 

Լավ, ասենք հայերենը աղքատ է կամ աղքատացել է:  Չհնչեց պատասխան՝ լավ, ի՞նչ անենք:  Ենթադրենք ոչ մի օտար բառ չթարգմանենք՝ միանգամից կհարստանա՞:  Թե՞ հրաժարվենք էդ խեղճ ու կրակ լեզվից և գիտական գրականություն ստեղծենք օտար լեզվով:

Չհասկացա նաև՝ ո՞ւմ է մեղադրում Հրանտ Բագրատյանը, որ հայերենն աղքատ է: Ինչո՞ւ ինքն էլ մեղավորների շարքում չէ, այլ վերևից դատաստան է կարդում: 

Պետրոսը կամ միտումնավոր, կամ էլ չիմացությամբ Պուշկինի ու Շեքսպիրի հարցը սվաղեց: Ասելով, որ նրանք հարստացրել են իրենց ազգի լեզուները: 
Այնինչ. Պուշկինը ոչ թե ռուսերենը հարստացրել է 24000 բառով /որն անհեթեթություն է /, այլ իր ստեղծագործություններում գործածել է ընդամենը 24000 բառ, Շեքսպիրը՝ 15 000, Թումանյանը՝ 9000, Պարույր Սևակը՝ 25 000: Գրել, որ մի անհատ կարող է 25000 բառ ավելացնել որևէ լիզվի բառամթերք, նշանակում է շա՜տ հեռու լինել լեզվից»,- գրել է նա: