ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն պարտավորությունների կատարումը

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Միգրաիիոն ծառայությունից տեղեկացնում են, որ ռեադմիսիոն հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի 5-րդ նիստը տեղի է ունեցել Երևանում։

«Կոմիտեի նպատակն է հետևել և գնահատել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման ընթացքին, վեր հանել և փորձել լուծումներ գտնել այդ ընթացքում առաջացող խնդիրներին։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության (ՄԾ) պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստան-ԵՄ համագործակցությունը, ներկայացրեց ռեադմիսիոն համաձայնագրի դերը վիզաների ազատականացման շուրջ երկխոսության համատեքստում։ Նա փաստեց, որ վերջինիս մեկնարկին ուղղված աշխատանքներն ակտիվ ընթաքում են։ «Մենք դրական արձագանք ունենք գերմանական կողմից և մեր աշխատանքը շարունակում ենք այլ անդամ պետություններ հետ», – ասաց նա։

Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի անկանոն միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դեն Ռոտենբերգը ներկայացրեց վիճակագրական տվյալները Հայաստանի վերաբերյալ՝ անդրադառնալով անօրինական հիմքով անդամ-պետությունների տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների հետընդունման հարցերին։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կողմից ռեադմիսիոն համաձայնագրի դրույթների իրականացումը», – շեշտեց նա։

Հայկական կողմը ներկայացրեց վերադարձի ոլորտում ծրագրված աշխատանքները՝ առանձնացնելով տարբեր թիրախային խմբերի, նրանց կարիքների գնահատմանն ու վերաինտեգրման ուղղված հնարավորությունները։

ՀՀ-ում Գերմանիայի հյուպատոս Ալեքսանդր Բարտհոլդը նկատեց, որ քաղաքացիության հաստատման ցուցանիշը Գերմանիայից ուղարկվող ռեադմիսիոն հայտերի վերաբերյալ բավականին բարձր է Հայաստանի կողմից:

Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ Գերմանիան առաջին տեղում է ԵՄ երկրների շարքում ռեադմիսիոն համագործակցության համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում: