Զենքին առանց դիպչելու նկարել եմ. վարչապետը վկայի կարգավիճակով հարցաքննվեց

Լուրեր

09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արթուր Այվազյանի (Մանախ) գործով որպես վկա քիչ առաջ դատարան ներկայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դատարանում հարցաքննվեց, ասաց, որ եթե որևէ բան չհիշի, ապա կարող են իր նախաքննական ցուցմունքը հրապարակել:

«Այո, Հայկ Սարգսյանին ճանաչում եմ, մեր շտաբի պետն է եղել, ընկերական հարաբերությունների մեջ ենք եղել։ Արթուր Այվազյանի հետ անձամբ առաջին անգամ եմ հանդիպել, բայց իմ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ նրանից նամակներ եմ ստացել։ Խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը, ես տանն էի, զանգեցին ինձ, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանը ինձ զանգեց ու ասաց, որ տղաների վրա հարձակում է եղել՝ Հայկ Սարգսյանի, ես գիտեի, որ նախընտրական շրջանի վերջին օրն էր և Հայկին խնդրել էի վերջին ժամերն օգտագործել։ Ես փորձեցի զանգել Հայկին, բայց նա չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով փորձեցի, ասացի ինձ զանգեն, ինձ ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի, որ արագ լքեն տարածքը և գան նախընտրական շտաբ»։

Շարունակելով միջադեպի մասին վկայությունը վարչապետն ասաց․ «Դուրս եկա տանից, գնացի շտաբ ինձ պատմեցին, որ իրենք, երբ շենքում են եղել, մի քանի քաղաքացիներ եկել են ու հարցրել, թե ինչ իրավունքով են օգտագործում ՀՀ պետական դրոշը, վերցրել են այն, մեր տղաները դրոշը հետ են պահանջել, և այդ դրոշը տեղափոխող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին։ Մեր մարդիկ միջամտել են, թույլ չեն տվել, որ հարվածները շատանան, այդ անձը հանել է զենքը և պահել է Հայկի վրա, մեր մարդկանցից մեկը հարվածել է նրա ձեռքին, զենքը ընկել է, հետո երբ ես իմացա այդ զենքի մասին, ասացի, որ ինձ ցույց տան, ես դա նկարել եմ, ահազանգել եմ ոստիկանություն, զենքը առանց ձեռք տալու նկարել եմ՝ ուղիղ եթերով։ Իմ էջում ցուցադրել եմ զենքը և պատմել, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ»։

Վարչապետն ասաց, որ Հայկ Սարգսյանը, որը, ի դեպ, հիմա պատգամավոր է, հրաժարվել է, որ իրեն հասցված վնասվածքները նկարի Նիկոլ Փաշինյանը․ «Ես տեսա, որ զենքի ներսում մարտական փամփուշտներ կային, բայց չեմ հիշում, թե ինչպես զենքը հանձնվեց ոստիկաններին»։

Վարչապետը դժվարացավ հիշել, թե զենքը ինքն անձա՞մբ է տարել տվել ոստիկանությանը, թե՝ ոչ։ Ասաց, որքանով հիշում է, ոստիկաններն այդպես էլ չեն եկել Տերյան փողոցի իրենց շտաբ, այն վերցրել: Վարչապետն ասաց, քանի որ դեպքը երկու տարի առաջ է տեղի ունեցել ինքն ամեն ինչ մանրամասն նկարագրել է իր նախաքննական ցուցմունքում, որը կարող են հրապարակել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան