Նազենի Ղարիբյանը ներկայացրեց Վանաձորի դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք պահպանել ձեռք բերվածը, հասնել ավելիին և վստահ քայլերով գնալ դեպի առաջիկա անելիքներ»,- հանդիպման ժամանակ ասաց Լուսինե Սահակյանը:

Ըստ կանոնակարգի՝ 6 ամսվա ընթացքում պետք է տնօրենի մրցույթ անցկացվի: Factor.am-ի հարցին՝ պատրաստվո՞ւմ է մասնակցել մրցույթին, թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ դա կախված է իր մի քանի ամսվա աշխատանքի արդյունքից. «Դա կախված կլինի ստեղծված իրավիճակից և այն բանից, թե ես որքանով կկարողանամ նպաստել թատրոնի աշխատանքներին: Եթե ինքս զգամ, որ իմ ներկայությունն այստեղ ոչ միայն չի օգնում, այլ մի բան էլ խանգարում է թատրոնի շնչառությանը, ուրեմն՝ ոչ: Ես երբևիցե չեմ պարտադրի իմ ներկայությունը,  կհեռանամ 5 րոպե շուտ, քան 5 վայրկյան ուշ, ինչպես ընդունված է ասել»:

Հարցին՝ արդյո՞ք այլ թեկնածուներ չեն եղել տնօրենի ժամանակավոր պաշտոնի համար, և ինչպե՞ս է ընտրությունը կանգ առել Լուսինե Սահակյանի վրա, Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է նախարարը:

«Այսպիսի դեպքերում և՛ մարդկային, և՛ հասարակական, և՛ մասնագիտական առումով ինձ համար ոլորտում վստահելի մարդկանց նամակ եմ գրում կամ զանգահարում եմ՝ ասելով, որ մենք ունենք այսպիսի տեղ, խնդրում եմ ինձ անուններ ուղարկել: Մարզերում մենք սովորաբար դիմում ենք մարզպետին, քաղաքապետին կամ մտավորական մարդկանց, որոնց ես ճանաչում եմ տարիներ ի վեր՝ խնդրելով դաշտից մարդկանց անուններ ուղարկել: Այս դեպքում մեզ էր ուղարկվել Լուսինեի ինքնակենսագրականն ու Ստեփանավանից մի կնոջ, որի անունը հիմա չեմ հիշում: Այդ կինը, կարծեմ, թատրոնում աշխատել էր, բայց մասնագիտական կրթությունը բնագիտական ոլորտում էր: 3 ժամ ճանապարհ էր կտրել, հասել Երևան, բայց, ցավոք, չէր համապատասխանում: Իսկ Լուսինեի փաստաթղթերը համապատասխանում էին»:

Աբելյանցիները Ղարիբյանին տեղեկացրին, որ իրենք գոհ էին նախկին տնօրեն Ագնեսա Շահնազարյանից, և որ նրա շնորհիվ թատրոնն ավելի մեծ ճանաչում ունեցավ: «Ես նկատել եմ այն մտայնությունը և գիտակցությունը, որ երբ մարդիկ անում են իրենց գործը, իրոք աշխատում են, դա մատուցվում է՝ «տեսե՛ք, թե ինչ է արել»: Բա ի՞նչ պետք է աներ, եթե տնօրենի գործն այն է, որ հետևեր, որ իր թատրոնը լավ լինի, նորոգում լինի, կտուրը չկաթա, դա պետք չէ ներկայացնել որպես հերոսություն»,- պատասխանեց Նազենի Ղարիբյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանն ասաց՝ թատրոնում աշխատել է 12 տնօրենի հետ, Լուսինե Սահակյանը 13-րդն է, ապա հավելեց, որ տնօրենի պարտականությունները կատարելը լուրջ ու բարդ գործ է, իսկ ինքը մտավախություն ունի: «Տնօրենները եկել ու գնացել են, և կգան ու կգնան: Այս ընթացքում ավելի են բարդացել տնօրենի պաշտոնն ու պարտականությունները՝ հատկապես մեր թատրոնի համար: Թատրոնն այսօր կանգնած է բավական լուրջ վերափոխման՝ և՛ շինարարական, և՛ բեմադրական ծախսերի ու խնդիրների առջև: Իսկ ամենամեծը հանդիսատես բերելու խնդիրն է, որը տնօրենի հոգսն է: Դրա համար յուրաքանչյուր եկող պետք է շատ լավ կշռադատի՝ կկարողանա՞ մեր օրերում այդ բոլորը հարցերը լուծել: Եթե կարող է, մենք սրտաբաց համաձայն ենք և մեր կողմից կմաղթենք հաջողություն, կօգնենք՝ ինչով կարող ենք: Եթե չէ, ուրեմն իրոք մտահոգվելու շատ բա կա»,- ասաց Հակոբ Ազիզյանը:

Տաթևիկ Ղազարյան