Սկսվեց Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ. VOA. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
22.05.2026 | 20:30
Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը չհերքեց, որ ՌԴ ԱԴԾ աշխատակից է եղել․ փորձեց հեգնել՝ սլաքներն ուղղել այլ տեղ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 20:15
Առաջատարը ԶՈՒ-ն է, Հայ առաքելական եկեղեցուց գոհ է հարցվածների 67 %-ը
22.05.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան իրավապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:47
Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները
22.05.2026 | 19:33
Պարզ է` իր այն թիմակիցն է ինֆորմացիա փոխանցել, ում հետ մտերիմ է. Հակոբյանը` Թևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:25
SpaceX-ը չեղարկել է Starship հրթիռի արձակումը մեկնարկից 28 վայրկյան առաջ
22.05.2026 | 19:11
Նոր թվեր՝ IRI-ից․ ովքեր են առաջատարներն ընտրություններից երկու շաբաթ առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 19:06
IRI․ Հայաստանի բնակիչների 61%-ը կարծում է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ
Բոլորը

«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում. գրում է amerikayidzayn.com-ը:

Ինքը Աննա Հակոբյանն իր ելույթում ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումներն ընդգծեց, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության եւ իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է եւ այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծեց, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե տնտեսական եւ թե քաղաքական առումով: «Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի եւ երկիրը լիարժեք զարգանա», – նշում է Սփիրը: Հայաստանի հեղափոխությունը տպավորել էր նաեւ Դեմոկրատական կուսակցության առավել ազդեցիկ կոնգրեսականներից մեկին՝ Ադամ Շիֆին, ով բազմաթիվ այլ կոնգրեսականների օրինակով, եկել էր անձամբ ծանոթանալու Աննա Հակոբյանի հետ:

«Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել», – նշում է Շիֆը:

Եւս մեկ կարեւոր հարց, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետի տիկինը կոնգրեսականների առջեւ, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում եւ Ադրբեջանի կանանց իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ եւ ոչ մի կողմից:

«Ով, եթե ոչ կանայք, մայրերը առավել սուր են ապրում երեխա կորցնելու վիշտը եւ ով, եթե ոչ կանայք, մայրերը, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության», – նշում է Հակոբյանը: Երեքշաբթի պաշտոնապես մեկնարկած այցը սկսվեց Կոնգրեսի եւ Կոնգրեսի գրադարանի այցելությամբ, որտեղ ներկայացրեցին այստեղ գտնվող հայկական գրականության նմուշները:

«Ես բոլորիդ միասին մեկ բան ունեմ ասելու, մեկ լուր ունեմ Հայաստանից, որ բերել եմ», – ավելի ուշ Հայաստանի դեսպանատանը Աննա Հակոբյանն ուղիղ դիմում է հայ համայնքին, – «Հեղափոխությունից հետո Հայաստանում ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում»:

Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում, նշում է Հակոբյանը:

Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ: