Քառօրյայից 3 տարի անց. «Երբ եկան ասեցին՝ հրամանատարը մահացել է, մեզ համար ծառայությունը դարձավ անիմաստ»

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Վանաձորցի Արթուր Գինոսյանը, որը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, այդ օրերի մասին խոսել չի սիրում:

Արթուրը 21 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել են մարտական գործողությունները: Այդ ժամանակ ծառայում էր Արցախի Հանրապետության հարավային շրջանում. «Զորացրվելուս 98 օր էր մնացել, կռիվը սկսվեց: Երբ մարտական գործողությունները սկսվեցին, զորամասում էի: Գիշերը տագնապով վեր կաց տվեցին, հետո մենք, երբ ուզում էինք զորամասից դուրս գալ, զորամասը ռմբակոծեցին: Բարեբախտաբար՝ բոլորս ողջ մնացինք, այդտեղ զոհեր չունեցանք: Գնդակոծության տակ հասանք մոտ 10 կմ հեռու գտնվող մարտական դիրքեր, և արդեն հրետանային կրակ վարեցինք: Որ տանկերից կրակում էին, մեր զորամասում լսվում էր, և մենք այդ ժամանակ գիտակցեցինք, որ սա սովորական կրակոց չէ: Այդ պահին չէինք կարողանա ինչ-որ մեկին զանգել կամ լուրեր կարդալ, որ իմանայինք, թե ինչ է կատարվում: Հետո եմ իմացել, որ լայնամասշտաբ գործողություններ են կատարվում»:

Քառօրյան ավարտվեց, բայց իր հետքը թողեց բոլորի հոգիներում: Արթուրն ասում է՝ պատերազմից հետո իր կյանքում շատ բան փոխվեց. փոխվեց կյանքի հանդեպ վերաբերմունքն ու ևս մեկ անգամ համոզվեց, որ թշնամին ընդունակ է ցանկացած քայլի. «Այդ պատերազմում ընկերներ կորցրեցի, հրամանատար: Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանն իմ սպան էր: Երբ եկան ասեցին՝ հրամանատարը մահացել է, մեզ համար ծառայությունը դարձավ անիմաստ: Որ իր հետ ծառայում էի, ինքը և՛ ընկեր էր, և՛ հրամանատար: Բայց որ իմացանք ինքը չկա, կյանքին սկսեցի այլ կերպ նայել: Մեր պապերից միշտ լսել ենք, որ թշնամին ամեն ինչի ընդունակ է, պետք է միշտ պատրաստ լինես: Բայց չէինք պատկերացնում, որ վարձկանները պետք է մեր դեմ կռվեն»:

Մարտական գործողություններին, որպես կամավոր, իր մասնակցությունն է ունեցել նաև Արթուրի հայրը: Նա էլ մեկնել ու կանգնել զինվորների կողքին: «Այդ օրերին ինձ մոտ հպարտության զգացում առաջացավ, երբ իմացա, որ հայրս էլ է եկել առաջնագիծ: Որպես կամավոր՝ ընկերների հետ եկել էր: Ինձ մոտ չէր, ես իմ տեղը չէի ասել, ինքը մի պաշտպանական շրջան այն կողմ էր: Դիրքերում իրար հանդիպել չհաջողվեց: Առաջին հերթին ես չուզեցի, և հետո՝ իմ տեղն ասել չէի կարող, որովհետև ամբողջ կապը գաղտնալսվում էր»,- պատմում է Արթուրը Գինոսյանը:

Ծառայակից ընկերներով շատ են հավաքում, հիշում բանակում անցկացրած լավ ու վատ օրերը: Ցանկացած զրույց ու քննարկում էլ, ինչպես միշտ, ավարտվում է 2016-ի ապրիլյան հիշողություններով. «Աշխատում եմ ինչքան հնարավոր է՝ ոչ մեկի հետ չխոսեմ: Բայց օր չկա, որ չհիշեմ այդ մասին: Իմ բանակի ընկերական կորիզը կա, իրենց հետ շփումը պահվում է մինչ օրս: Իրար հետ ենք անընդհատ խոսում այդ օրերի մասին»:

Սերժանտ Գինոսյանը կռվից հետո որպես խրախուսանք ստացել է ավագ սերժանտի կոչում, այնուհետև արժանացել «Քաջարի մարտիկ», «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալների:

Այժմ Արթուրը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում, ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Ցանկանում է մանկաբույժ դառնալ, նաև աշխատում է դեղատանը: Ասում է՝ այս տարիների ընթացքում  Կառավարության կողմից որևէ աջակցություն չի եղել, թեև չի էլ սպասում: Իր պարտքն է եղել՝ պաշտպանել հայրենիքի սահմանները:

«Բժշկական համալսարանում սովորում եմ 50 տոկոս զեղչով: Կառավարության կողմից այլ ուշադրություն չկա, և չեմ էլ ուզում, որ լինի: Քառօրյային մասնակցելը եղել է իմ զինվորական երդումին համարժեք ծառայություն: Ես հավատարիմ եմ եղել իմ երդմանը՝ «Անվերապահորեն ծառայել հայրենիքիս և հանուն նրա չխնայել կյանքս»: Դա ինչ-որ հերոսություն չէ: Միայն ցանկանում եմ, որ սահմաններն ամուր ու խաղաղ լինեն: Ամենակարևորն այն է, որ բոլոր զինծառայողները պատվով հետ վերադառնան»,- ասում է Արթուրը:

Տաթևիկ Ղազարյան