Մեկնարկում են Հայաստանի թվային օրակարգի մշակման աշխատանքները

Լուրեր

03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) թվային զարգացման գլոբալ պրակտիկայի ստորաբաժանման հետ համատեղ իրականացրել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ. Թվային ռազմավարություն և տվյալների վրա հիմնված զարգացում Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որով հայտարարվել է  Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի մշակման գործընթացի սկիզբը:
«Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել թվային տնտեսության ռազմավարությունների համաշխարհային առաջատար փորձը և առանցքային դերակատարների հետ նախագծել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգի ճանապարհային քարտեզը:
Բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ովքեր իրենց խոսքում ներկայացրին Հայաստանի թվային փոխակերպման ՀՀ կառավարության տեսլականը:
Գեղամ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանում արդեն իսկ իրականացված են մեծածավալ աշխատանքեր է-կառավարման ոլորտում ազգային ռազմավարության բացակայության պայմաններում և շեշտեց ազգային թվային օրակարգը մշակելուց առաջ նախկինում կատարված աշխատանքների գույքագրման կարևորությունը:
Նախարարի խորհրդականը կարևորեց թվային օրակարգի մշակման մասնակցային գործընթացը՝ համոզմունք հայտնելով, որ շահագրգիռ կազմակերպությունները պահը բաց չեն թողնի և պատշաճ կերպով կկենտրոնացնեն իրենց ջանքերը և կմասնակցեն համակողմանի շահերի վրա կառուցված, երկրի ներառական տնտեսական աճին ու միջազգային թվային շուկաներին արագ ու անխոչընդոտ ինտեգրմանը միտված ազգային թվային օրակարգի մշակմանը:
ՀԲ-ի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԲ ծրագրի ավագ պատասխանատու Օլեգ Պետրովը, ով կարևորեց թվային փոխակերպման օրակարգի նկատմամբ երկրի և ՀՀ կառավարության սեփականության զգացողությունը՝ նշելով, որ պատրաստ են աջակցելու ՀՀ կառավարության կողմից մշակված Հայաստանի թվային օրակարգին:
Ծրագրի առաջատար պատասխանատու Պրասաննա Լալ Դասը ներկայացրեց «Տվյալների հիման վրա զարգացում» ուղենշային զեկույցը, որտեղ ընդգծվում է տվյալների ռազմավարական և առանցքային նշանակությունը թվային մրցունակության համատեքստում: Հետևաբար չափազանց կարևոր է ունենալ տվյալների կառավարման ռազմավարություն»,- ասված է հաղորդագրությունում: