Փորձագետը ներկայացնում է դպրոցները վերանորոգելու «կոնկրետ փողի» տեղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
Բոլորը

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գյուղական դպրոցներում առկա բազմաթիվ խնդիրներ է մատնանշում: «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ նա առանձնացրեց համակարգիչների, 12-ամյա կրթական համակարգի, ֆինանսների բացակայության և այլ խնդիրներ:

«Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի դպրոցները շատ քիչ համակարգիչներ են ստացել: 2000-ական թվականներին համակարգիչների մեծ հոսք եղավ դպրոցներ, բայց բոլորս էլ գիտենք, որ համակարգիչը պետք է պարբերաբար թարմացնել: Այսօր մենք ունենք գյուղական դպրոցներ, որն ունի 2-3 համակարգիչ՝ 2007-08 թվականների արտադրության, մեկը՝ տնօրենի սենյակում է, որովհետև նա պետք է հաշվետվություններ ներկայացնի, մի երկուսը կիսատ-պռատ, հին օպերացիոն համակարգերով են աշխատում: Իսկ մարզպետարանից զանգահարում են, ասում՝ յուրաքանչյուր առարկայից պետք է ամիսը մեկ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ դաս անեք: Այդպիսի կետ ունենք իրավական: Բայց ինչպես անեն, ինչով անեն, շատ լուրջ խնդիր է: Կան նաև գույքային խնդիրներ: Լաբորատորիաների մասին էլ ընդհանրապես չեմ խոսում»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է ոլորտում խնդիրների լուծման համար ֆինանսական միջոցներին, կրթության փորձագետը «կոնկրետ փողի տեղ ցույց տվեց»:

«Դրանցից մեկը 12-ամյա պարտադիր կրթության մեջ է: Բոլորս էլ գիտենք, որ ավագ դասարաններում երեխաները ո՛չ սովորում են, ո՛չ էլ նորմալ դասի են գնում, որովհետև եթե 9 տարում երեխան բան չի սովորել, ինչ հրաշք պիտի լինի, որ 10-րդ դասարանում միանգամից պայծառանա ու սկսի սովորել: Ձևական գնում-գալիս է»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ նման 15 հազար աշակերտ կա:

«Այսինքն՝ եթե 15 հազար հոգին բազմապատկեք 250 դոլարով, ստացվում է 3.5 մլն դոլար: Ահա փող, որ կարելի է ծախսել դպրոցների շինարարության կամ վիճակի բարելավման վրա: Եթե վստահ լինեմ, որ այդ երեխաները սովորում են, ես կասեմ՝ մի ափսոսացեք, բայց գիտեմ, որ այդ երեխաներն աշխատում են՝ սկսած գերեզմանափորից՝ բառի ուղիղ իմաստով, վերջացրած լցակայաններ, գյուղատնտեսական աշխատանքներ և այլն: Ինչի՞ համար ենք մենք այս երեխաների կրթությունը ֆինանսավորում, եթե դա իրենց պետք չի»,- հավելեց փորձագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան