Դեսպան Սմբատյանը բարձր է գնահատում Ցուխաուի և Գլաձորի համագործակցությունը

Լուրեր

13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 30-ին այցելել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Ցուխաու համայնք: Վերջինս 2017թ.-ից գործընկերություն է հաստատել ՀՀ Գետափ համայնքի հետ՝ այդպիսով դառնալով հայ-գերմանական համայնքային համագործակցության առաջին օրինակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այս օրերին Ցուխաուում է գտնվում նաև Գլաձոր (Գետափը ներառվել է խոշորացումից հետո) համայնքի պատվիրակությունը:

Ընդունելության ընթացքում Ցուխաու համայնքի ղեկավար դր. Յորն Վայներթը (Jörn Weinert), ողջունելով դեսպանին, գոհունակությամբ ընդգծեց երկու տարի առաջ համայնքների միջև հաստատված գործընկերությունից հետո հարաբերությունների ակտիվ և դինամիկ զարգացումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դեսպան Սմբատյանը, ով անդրադարձավ հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը՝ ընդգծելով, որ ցանկացած ծրագիր կարող է մնալ թղթի վրա, եթե չլինեն այն կյանքի կոչել ցանկացող ակտիվ գործիչներ: Ուստի, դեսպանը բարձր գնահատեց Յորն Վայներթի և Գլաձորի համայնքապետ Արմեն Մովսիսյանի երկկողմ ներդրումն այս հարցում:

Ելույթներ ունեցան նաև Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար դր. Գուննար Շելլենբերգերը (Gunnar Schellenberger), Բունդեսթագի՝ այդ ընտրատարածքի պատգամավոր Թինո Զորգեն (Tino Sorge), Մարտին Լյութերի անվան Հալլեի համալսարանի պրոֆեսոր դր. Հանս-Յոախիմ Սոլմսը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր դր. Հարություն Ճանճապանյանը»: