Չեմ կարծում, որ գնաճն ընդվզման թեմա է դառնալու, եթե օբյեկտիվ է. «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
02.07.2026 | 15:47
ՌԴ-ում եմ ապրել ու աշխատել․ իմ նմաններին արգելելու եք ընտրել․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:39
Եվրոպա գնացող ՔՊ-ի մտքով ո՞նց է անցել այս կարգավորումը, որից աշխարհը հրաժարվում է․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:36
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից
02.07.2026 | 15:30
Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ պաշտոնի բերումով. ԱԺ նախագահի պաշտոնը չէ, որ ինձ հետաքրքիր է դարձրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:25
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հետ

– Տիկի՛ն Կարապետյան, ի՞նչ նախաձեռնություններով եք պատրաստվում հանդես գալ, որոնք միտված կլինեն հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների լուծմանը:

– Չեմ կարող ասել, որ իմ կողմից ներկայացվող նախագծերը հասարակական հնչեղություն են ներկայացնում: Ես դեռևս չէի ցանկանա այդ մասին բարձրաձայնել, երբ նախագծերը կդրվեն շրջանառության մեջ, այդ ժամանակ դրանց մասին կխոսեմ: Հույս ունեմ, որ դա շատ շուտով է լինելու:

– Դրանք ի՞նչ ոլորտներ են ներառում:

– Արդարադատության ոլորտն է: Այն, ինչ մտնում է պետաիրավական հանձնաժողովի ոլորտի մեջ:

– Տիկի՛ն Կարապետյան, այս ընթացքում պասիվ եք՝ հարցուպատասխաններին չեք մասնակցում, ելույթներ չեք ունենում: Սա ինչո՞վ է պայմանավորված:

– Չէի ասի, որ պասիվ եմ: Ես շատ ակտիվ աշխատում եմ: Ես հարցեր հնչեցնում եմ, իսկ այն հարցերը, որոնք ինձ համար պարզ են, չեմ հնչեցնում: Ելույթների առումով էլ, երբ նպատակահարմար կգտնեմ, այդ ժամանակ էլ ելույթ կունենամ:

– Դուք համարվում եք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմակիցը, քանի որ եղել եք նրա աշխատակազմի ղեկավարը, երբ նա առաջին փոխվարչապետ էր: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Դուք ԱԺ-ում որոշում կայացնողներից եք: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ի՞նչ նկատի ունեք՝ ԱԺ-ում որոշում կայացնել ասելով:

– Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱԺ աշխատակազմին, աշխատակազմի ղեկավարին վերաբերող հարցերում Դուք ևս որոշում եք կայացնում:

– Մամուլն ամեն ինչ գրում է, Դուք կարծում եք, որ ես պետք է ամեն ինչ մեկնաբանե՞մ: Նման բան չկա: Թույլ տվեք ես ժպիտով պատասխանեմ այդ հարցին:

– Իշխանությունները հայտարարում են տնտեսական հեղափոխության մասին, իսկ արտախորհրդարանական ուժերը՝ սոցիալական խնդիրների պատճառով առաջացող ընդվզման: Ինչ եք կարծում՝ սոցիալական բունտ կլինի՞:

– Դուք հիմա ուզում եք, որ ես գուշակություններով զբաղվեմ: Արտախորհրդարանական ուժերն ամեն ինչ ասում են, բայց ես կարծում եմ, որ սոցիալական ընդվզում չի լինի: Ամեն ինչ վերահսկվում է, և մենք շարժվում ենք ճիշտ ուղիով:

– Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը գնաճի մասին է խոսել: Սա նախադրյալ չէ՞:

– Ո՛չ: Եթե գնաճը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, չեմ կարծում, որ դա ընդվզման թեմա է դառնալու:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան