Ի՞նչ սկզբունքով կկրճատվեն մարզպետարանների ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցները. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարզպետարանների օպտիմալացման նախագիծն արդեն պատրաստ է։ Գործընթացի վերջնարդյունքում ամեն մարզպետարանից կկրճատվի 30-ից 40 աշխատակից։ Factor.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ օպտիմալացման նախագիծը բխում է Տարածքային կառավարման մասին օրենքից, որն այս պահին Կառավարությունում է, քննարկումից հետո այն կուղարկվի Ազգային ժողով։ Դրա ընդունումից հետո օպտիմալացման նախագիծը կսկսվի իրագործվել։

Ըստ նախարարի՝ այս ամենի նպատակը արդյունավետ կառավարում ունենալն է․ «Մեզ համար կարևոր է, որ մարզպետարաններում աշխատեն պրոֆեսիոնալներ։ Մենք շեշտը դնում ենք արդյունավետ կառավարման և պրոֆեսիոնալիզմի վրա»։

Նախարարին հիշեցրինք, որ օպտիմալացման մասին խոսակցությունների սկզբնական փուլում կառավարությունը խոստանում էր կրճատվող աշխատակիցներին վերապատրաստել, որպեսզի նոր հմտություններով կարողանան տեղ գտնել աշխատաշուկայում։ Նախարար Պապիկյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ այդպիսի ծրագիր և կոնկրետ ի՞նչ միջոցառումներ են արվելու:

«Կառավարությունը տեսլական ունի ստեղծել հնարավորություն։ Իհարկե, տարիքային տարբեր խմբեր կան, մենք չենք կարող բոլորին մեկ ֆորմայի մեջ դնել։ Այսինքն՝ կան երիտասարդներ, որոնց մասնագիտական հնարավորությունները թույլ են տալիս հմտանալ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և կան մարդիկ, որոնք այլ ոլորտում հմտանալու ցանկություն չունեն, նրանք կարող են զբաղվել բիզնեսով։ Կառավարությունը հիմա բավականին հարմար և տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող ուղղությունների մասով վարկեր է տրամադրում։ Մեր նույն գործընկերները կարող են նաև զբաղվել բիզնեսով»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Դիտարկմանը, որ կադրեր ընտրելիս մարզպետները հնարավոր է՝ սուբյեկտիվ գտնվեն և տուրք տան «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքին, դա բացառելու համար ի՞նչ մեխանիզմ է գործելու, նախարարը տեղեկացրեց, որ կգործի հանձնաժողով, որը ատեստացիայի արդյունքում կորոշի, թե որ մասնագետներն են պատրաստ: «Մարզպետներն արդեն 9 ամիս աշխատում են այդ մարդկանց հետ և գիտեն՝ ով ոնց է աշխատում»,- նշեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան