«Մեզ խաբեցին, ճնշեցին, մենք էլ ստիպված իրենց պայմաններին համաձայնեցինք». նախկին քիմպրոմցիները շարունակում են պահանջել աշխատավարձերը

Լուրեր

09.11.2026 | 15:24
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վանաձորի քիմպրոմ» (այժմ՝«Րեջիոն էներջի») ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ-ի) նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել դատարանի որոշմամբ իրենց հատկացված գումարները:

Այսօր նրանք հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: «2011 թվականից մենք աշխատավարձի պարտքեր ունենք: Մի մասը տվեցին, իսկ տույժ-տուգանքները չեն վճարել: Մարզպետը տեղյակ է, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնենք, և իմանանք, թե գործն ի՞նչ ընթացքի մեջ է: Ես 700.000 դրամ գումար ունեմ ստանալու»,- ասում է նախկին աշխատակիցներից Կարապետ Չիլինգարյանը:


Հավաքվածների հետ հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա նշեց, որ խնդրին ծանոթ է, գործն ուղարկել է համապատասխան մարմիններին, սակայն այլ միջամտություն անել չի կարող. «Սնանկության գործով կառավարչի՝ Կարեն Ասատրյանի վրա քրեական գործ է հարուցված: Ես ձեր գործերը մեր դատախազի միջոցով ուղարկել եմ, որ կցվի այն քրեական գործին, որը հարուցվել է «Նաիրիտի» հետ կապված… Դուք արդեն ինֆորմացիա պետք է դատախազությունից ստանաք, եթե ուզում եք իմանաք, թե ի՞նչ փուլում է գտնվում: Ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում»:

Ընկերության նախկին աշխատակիցներից Զորիկ Բաբաջանյանը ցավով է խոսում երբեմնի ամենահզոր հիմնարկի մասին: Հուսով է, որ օրերից մի օր ոչ միայն աշխատավարձերը կստանան, այլև արտադրամասը կրկին կսկսի շահագործվել, իրենք էլ աշխատանք կունենան:

«Մեր համբերության բաժակը լցվել է: Նախկին ռեժիմն այսքան տարի մեզ խաբեց, ճնշեց, մենք էլ ստիպված իրենց պայմաններին համաձայնեցինք, որ գոնե այդքան գումարը վերցնենք: Բայց նոր Հայաստան է դարձել, մեր ղեկավարներին հավատում ենք, հուսով ենք, որ շատ բան կփոխվի, մենք էլ կփոխվենք, գումարները կստանանք ու աշխատանքի կանցնենք: Ափսոս են այն սարքավորումներն ու գործարանը, որ ժամանակին ամբողջ քաղաքն էր ջեռուցում, գոլորշիով ապահովում էինք մի քանի արտադրամաս: Բնակիչը նույնիսկ չէր զգում, թե ոնց է իրականացվում ջեռուցումը, բայց այդ ամեն ինչը կերան: Վերջում էլ հիմնարկն ավերակ դարձավ, մնացել է շենքի կարկասը, մեջը ոչ մի բան չկա»,- ափսոսանքով նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթևիկ Ղազարյան