Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահին

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին:

«Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի ու նրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների ու ձեռքբերումների հարցում  նրանց աջակցությունը:

Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին, փաստել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը  մեզ համար սոսկ խոսքեր  չեն, այլ հիմնարար արժեքներ»: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝  նշվածն  ամբողջացավ  անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին  ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու  համար՝  կարեւորելով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած անաչառ գնահատականները:

Անդրադառնալով բռնությունների դեմ պայքարին ու իրավահավասարության խնդիրներին՝ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, նշելով, որ մեր երկիրը  հետեւողականորեն պայքարելու է  մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման ու պաշտպանության համար:

ԵԽԽՎ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում:  Լիլիան Մորի Պասքիեն արժեւորելով Հայաստանում իրականացված ոչ բռնի հեղափոխությունը՝ նշել է. «Մենք կարծում ենք, որ վերջին ընտրություններից հետո դուք ունեք ժողովրդի աջակցությունը եւ ձեզ հնարավորություն է ընձեռվել իրագործելու  բոլոր ծրագրերը»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ծրագրերին, Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արարատ Միրզոյանը հույս  է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս ողբերգությանը: Նրա խոսքով՝ տարակուսանք չկա, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմամբ եւ ճանաչմամբ է միայն հնարավոր կանխել  հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:

Հանդիպման ավարտին Լիլիան Մորի Պասքիեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի»,- ասված է հաղորդագրությունում: