Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը բոլորովին ուրիշ առաքելություն է․ ոնց ուզում եք գնահատեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն մարտահրավերներին և այն չափանիշներին, որոնք այսօր առկա են աշխարհում։ Մեր բուհական համակարգում տիրում է արխաիկ մթնոլորտ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում անկախության հռչակումից ի վեր բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք՝ ուսանողության շրջանում ստեղծարար նախաձեռնությունները խեղդելու, ուսանողների սոցիալական վիճակը որպես քաղաքական գործիք օգտագործելու և բուհերը կուսակցական մաս դարձնելու համար։

«Երևանի պետական համալսարանը գումարներ էր փոխանցում Երիտասարդական հիմնադրամին, որը գտնվում էր ՀՀԿ-ի հսկողության տակ և ուսանողներին օգնություն էր տալիս՝ կախված այն հանգամանքից, թե նա ինչ վերաբերմունք ունի ՀՀԿ-ի նկատմամբ և ինչքան է պատրաստ ծափահարել ՀՀԿ-ին։ Ես կարող եմ ասել, որ այս հեղափոխությունը սկսել է ԵՊՀ-ի դռները բացելով և այդպես էլ շարունակվելու է։ Այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ դուռ է փակում, այդ ռեկտորը անելիք չունի ՀՀ-ում․ ոնց ուզում եք գնահատեք՝ նուրբ է, կոշտ է, կոպիտ է, դա էդպես է։ Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը բոլորովին այլ բան է»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այս հարցում Կառավարությունն ունի օրինական լծակներ և չի դիմի անօրինական միջոցների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան