Բոլորը զինված էին ատրճանակներով, մի քանիսի մոտ կային նաև նռնակներ․ ՊՊԾ գնդի գործով տուժող

Լուրեր

09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակվում է տուժողների հարցաքննության փուլը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր հարցաքննվեց երկու տուժող, որից հետո դատարանի որոշմամբ երկրից բացակայող երկու տոժողի նախաքննական ցուցմունքը հրապարակվեց մեղադրողների կողմից։

Դատարանում հրապարակվեց տուժող բժիշկ Դավիթ Տոնոյանի հարցաքննության արձանագրությունը։ Նա գրել էր, որ գնդի տարածքից ահազանգ են ստացել, որ ներսում վիրավորներ կան և իրենք տեղափոխվել են գնդի տարածք բժշկական օգնություն ցույց տալու․ «Սկզբում ասացին, որ թույլ չեն տա մեզ լքել գնի տարածքը, պահանջում էին, որ առողջապահության նախարարը գա և իրենց բժշկական օգնություն ցույց տա։ Հետո մեզ ասացին, որ բաց կթողնեն, եթե փոխարինող բրիգադ ներկայանա։ Արեգ Կյուրեղյանը վերցրել է իմ հեռախոսը ու սկսել էին տարբեր զանգեր կատարել։ Տարածքում բոլորը զինված էին ատրճանակներով, մի քանիսի մոտ կային նաև նռնակներ»։

Տուժողը նաև գրել է, թե գնդի ներսում գտնվելու ժամանակ սթրեսային վիճակում է եղել, կեղծ խոստում է տվել, որ դուրս գալուց հետո կօգնի գունդը գրաված անձանց․ «Սեդրակ Նազարյանն ինձ ասաց, որ ես բեռ եմ դարձել իրենց գլխին, իրենց իմ օգնությունը պետք չէ և շուտով ինձ բաց կթողնեն։ Ես դուրս եկա գնդից և ոստիկաններին հայտնեցի, որ հեռախոսի քարտը Արեգ Կյուրեղյանը վերցրել, փոխարենը ինձ տվել է իրենը»։

Տուժողը նաև ցուցմունքում գրել էր, որ գնդի ներսում Պավել Մանուկյանին չի տեսել, քանի որ նախքան իրենց մտնելը նա վիրավորված է եղել և տեղափոխվել է հիվանդանոց։ Փոխարենը տուժողը ներկայացրել է, որ Վարուժան Ավետիսյանին է տեսել բուժկետում շրջելիս։ Անդրադառնալով Արթուր Սարգսյանին՝ Հաց բերողին, տուժողն ասել է, որ գնդի ներսում լսել է, որ մեքենաների մարտկոցներ է լիցքավորել, բայց անձամբ նրան չի տեսել։

Լիլիթ Շաբոյան