Այս Կառավարության պատասխանները հիասթափեցնող են. ԱԺ-ի բակում պահանջում են Նիկոլ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:45
Արթուր Հովհաննիսյանը հեռացավ վարչության նիստից, թեև Փաշինյանը դեռ ներսում է
02.07.2026 | 19:40
Արթուր Հովհաննիսյանը` խմբակցության ղեկավար ընտրվելու իր շանսերի մասին
02.07.2026 | 19:38
Երկրաշարժ Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
02.07.2026 | 19:30
Կիևն է կանգնած «Հյուսիսային հոսքերի» պայթյունի հետևում․ Գերմանիայի դատախազություն
02.07.2026 | 19:21
Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

Գրավատների և փոխանակման կետերի ներկայացուցիչներն ԱԺ-ի բակում բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս պահին խորհրդարանում զեկուցում է Կառավարության նախորդ տարվա կատարողականը:

Ըստ բողոքողների՝ ֆինանսների նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը Փաշինյանին կեղծ տվյալներ են տրամադրել, ինչի արդյունքում որոշվել է պետտուրքը բարձրացնել: Factor.am-ի հետ զրույցում նրանք փոխանցեցին, որ խնդրի մասին անձամբ են ցանկանում զրուցել վարչապետի հետ:

«Այս Կառավարության պատասխանները հիասթափեցնող են, պետք է փակվենք: Ինչ մոտեցումներ ուներ նախկին Կառավարությունը, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ մնացել է նույնը: Լիահույս ենք, որ վարչապետի պատասխանը նույնը չի լինելու»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան