20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է 17.200.000 դրամ

Լուրեր

09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության  վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալից 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում,  կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2018թ. օգոստոսի 18-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Որոշում է կայացվել հիշյալ քրեական գործը միացնել միևնույն եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև Երևանում և Կոտայքում տեղադրված «Կոնվերս Բանկ»-ի՝ շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են հափշտակության մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1998 թվականին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատներից հափշտակություններ կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, վերջինիս կազմակերպմամբ, 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին «Կոնվերս Բանկ»-ին պատկանող բանկոմատներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.200.000 ՀՀ դրամ գումար:

Այսպես, ինքնությունը չպարզված անձը, տեղյակ լինելով, որ«Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում ընկերության կողմից սպասարկվող բանկոմատներից 2018թ. օգոստոսի 15-ին և 17-ին թղթադրամների ելքագրում է կատարվելու, նպատակադրվել է կազմակերպել և ղեկավարել «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությունը, ինչի մասին վերջինս հայտնել է 20-ամյա երիտասարդին և նախնական համաձայնություն ձեռք բերել:

Դրանից հետո 20-ամյա երիտասարդը, հետևելով իրեն տրված ցուցումներին, 2018թ. օգոստոսի 15-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից հափշտակել է ՓԲ ընկերության համակարգչային համակարգում ներբեռնված ծրագրի գործարկման արդյունքում բանկոմատից ելքագրված ընդհանուր՝ 800,000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, կրկին նույն անձի ցուցումով, խմբի կազմում գործող մեկ այլ անձի հետ, 2018թ. օգոստոսի 17-ին, նույն եղանակով, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված բանկոմատից հափշտակել է ելքագրված ընդհանուր 16 400 000  ՀՀ դրամ գումար:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված ՌԴ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում: