Ինչո՞ւ Հարկային օրենսգիրքն արդեն 8 ամիս է՝ ԱԺ չի հասնում. ԲՀԿ-ական պատգամավորը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված Հարկային օրենսգիրքը խորհրդարան ուղարկելու ժամկետների ձգձգումը։

«Կառավարությունը ձեռնամուխ է եղել տնտեսական հեղափոխության իրականացմանը, իսկ ինչո՞ւ արդեն 8 ամիս է՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները չեն հասնում Ազգային ժողով: Տնտեսական բլոկի բոլոր փոփոխությունները չե՞ն առնչվում Հարկային օրենսգրքին»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ թեև Հարկային օրենսգրքում նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք, այո՛, ներդրումային միջավայրի ձևավորման վրա զգալի ազդեցություն են ունենալու, սակայն Հարկային օրենսգիրքը չի հասնում Ազգային ժողով, որովհետև կան փոփոխություններ, որոնք ունեն հանրային քննարկումների անհրաժեշտություն։

«Օրինակ՝ շահութահարկի նվազեցում է առաջարկվում, սակայն այդ հարկային եկամուտները պետք է փոխհատուցվեն։ Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը պետք է կոմպենսացնի հարկային շեմի իջեցումը, իսկ այս առաջարկի վերաբերյալ կա հանրային քննարկման պահանջ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հանրային քննարկումներից հետո էլ Կառավարությունն Ազգային ժողով կուղարկի առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հիմնավորումներ:

Նախարարի պատասխանը չբավարարեց ԲՀԿ-ական պատգամավորին։ «Մենք չենք կարծում, որ Հարկային օրենսգրքի վերաբերյալ փոփոխություններն այսպես են արվում»,- նկատեց Ծառուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան