Երբ բանկը գործարան է շահագործում, իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է. «Ժողովուրդ» 

Լուրեր

15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

«Հայաստանը գնալով վերածվում է բանկային մեծ երկրի, որի քաղաքացիները կախվածության մեջ են այդ ֆինանսական կառույցներից: Այսօր Հայաստանում դժվար է գտնել որևէ ընտանիք, որը չունենա վարկ: Իսկ բանկից վարկ վերցնել նշանակում է լինել նրանց գերի: Բանկերը նաև շատ ձեռնարկություններ են տնօրինում, որոնք տարբեր պատճառներով գրավ են դրվել և դարձել բանկի սեփականություն: Ու հաճախ բանկերը կառավարում են այնպիսի ոլորտներ, որոնք վնասակար են մարդու առողջությանը: Օրինակ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն նաև էկոլոգիական վտանգ է ներկայացնում. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայբիզնեսբանկ»-ը նախորդ տարի ձեռք էր բերել Հրազդանի ցեմենտի գործարանն ու այսօր այն աշխատեցնում է՝ առանց համապատասխան կանոնները պահպանելու, մասնավորապես, բնակիչների պնդմամբ, ցեմենտ է արտադրում` առանց ֆիլտրերը աշխատեցնելու՝ այդպես աղտոտելով շրջակա միջավայրը: Գործարանում տեղակայված էլեկտրական և թևքավոր ֆիլտրերը, որոնք չափազանց շատ հոսանք են ծախսում, գործարանի տնօրինության կողմից ողջ աշխատանքային օրվա ընթացքում անջատված են մնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ փաստը չի հերքել նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը՝ հավելելով, որ նման դեպքերում, երբ գործարանն առանց ֆիլտրերի է աշխատում, և երբ մարդկանց կողմից իրենք դժգոհություններ են ստանում, այդ մասին անմիջապես ահազանգում են բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությանը: Բայց հիմա չեն կարող ահազանգել, քանի որ բնապահպանության նախարարության մարզային տարածքային տեսչությունը լուծարվել է: Ու հիմա, փաստորեն, չկա որևէ կառույց, որ կվերահսկի այս ընկերությանն ու կկանխի սխալները: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր «Հայբիզնեսբանկ»-ը պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին, հետևաբար այս ընկերությունը գործում է արտոնյալի կարգավիճակով: Իսկ մարդկանց առողջությունը հետին պլանում է: Հ. Գ. Նախկինում «Հրազդան ցեմենտը» պատկանում էր գործարար Միքայել Բաղդասարյանին, որը սնանկացավ, չարողացավ վարկերը մարել, գործարանն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին, ապա «Հայբիզնեսբանկը» գնեց այն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: