Գիտելիքահեն տնտեսությունը՝ ձախողված ծրագիր. թվեր ու փաստեր

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հայաստանի գոնե վերջին երեք կառավարությունների ղեկավարները մշտապես հայտարարել են, թե՝ մեր երկիրը չունի նավթ, չունի մեծաթիվ բնական ռեսուրսներ, չունի կախարդական փայտիկ, և մեր հիմնական ուժը մեր  հպարտ քաղաքացին է, մեր սփյուռքը, մեր ազգի մտավոր պոտենցիալն ու  կրթությունը: Գիտելիքահեն տնտեսություն. սա այն է, ինչի մասին պատեհ-անպատեհ առիթներով բարձրաձայնել են  մեր  վարչապետները:

Հուլիսի 28-ին Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է. «Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը»:  

Գիտելիքահեն տնտեսություն էր ստեղծում Հովիկ Աբրահամյանը:

Եվ իհարկե, չմոռանանք Տիգրան Սարգսյանին, ով էլ հենց գիտելիքահեն տնտեսություն տերմինը ներմուծեց. «Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով` հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն: Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա: Եվ սա է մեր տեսլականը ՀՀ հեռանկարային երկարաժամկետ զարգացման ծրագրով: Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք բարձրացնել գիտնականի հեղինակությունը»:

Տեսնենք, թե գիտության զարգացումն առաջնահերթություն համարող կառավարությունն ինչպես է նպաստել գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը և կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել` բարձրացնելու համար   գիտությամբ զբաղվողի հեղինակությունը:

Վերջին 10 տարիներին կրթության և գիտության նախարության բյուջեն հետևյալն է.

 

 

Հայաստանի կրթական և գիտական բյուջեն 2009-2017 թվականներին տատանվել է 127-127.6 մլրդ դրամի սահմաններում:

Նշենք, որ 2017 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը 23.5 մլն դրամով կամ 0.02 տոկոսով պակաս էին 2016 թվականից: Ընդունման պահին փոքր-ինչ ավելացվեցին: Այդուհանդերձ, Հայաստանի կրթական բյուջեն նոր է հասել նախաճգնմաժամային 2009 թվականի ֆինանսավորման մակարդակին, այսօրվա բյուջեն 9 տարի առաջվա բյուջեից ավելի է ընդամենը 680 մլն դրամով՝ 2017 թվականին 127.6 մլրդ դրամ է՝ 2009-ի մոտ 127 մլրդ դրամի փոխարեն: Մինչ ամբողջ աշխարհը գիտությամբ է շնչում և նվաճում նոր բարձունքներ, մենք 10 տարի հետ ենք մնացել:

Կառավարության 2012-17 թվականների ծրագրում կրթության և գիտության ոլորտին հատկացվել է ընդամենը 1 էջ՝ մրցունակ գիտական համակարգի լոզունգով: Անվճար կրթություն՝ սոցիալապես անապահով խավերի համար, յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ, բարելավվելու է դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակային որակը, բուհերում սահմանվելու է ուսման վարձի վերին շեմ և այլն: Կոնկրետ թվարկածի մասով կառավարության ծրագիրը տապալվել է: Ոչ մի կետն իրականություն չի դարձել:

Կառավարության 2017-22 թվականների գործունեության ծրագիրն ավելի շռայլ է խոստումների առումով: 7 էջ խոստումներ՝ գիտության ոլորտի օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի ներդրում, երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրի հաստատում և այլն: Այլ բան է, որ կառավարության ծրագրերը, սովորաբար, գրված լինելով բարձր պրոֆեսիոնալիզմով, իրական կյանքում  պայթում են փուչիկի պես:

Իսկ այժմ կառավարությունը որոշել է դեռ մի բան էլ կրճատել կրթական ծախսերը: Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ–ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Եթե այս տարի ֆինանսավորումը կազմում էր 2.34%, ապա 2018-ին այն կլինի 2.18%, 2019-ին՝ 1.99%, իսկ 2020 թվականին՝ 1.85%։

Կասկած չկա, որ նվազագույն աշխատավարձ ստացող գիտնականով, մասնագետ երիտասարդների գործազրկությամբ հնարավոր չէ գիտելիքահեն տնտեսություն ստեղծել: Գիտնականների համար այսօր առաջնային խնդիր է դարձել նորմալ վարձատրվելը: Աշխատավարձը, պարգևավճարները, նյութերի, սարքավորումների, միջազգաին կոնֆերանսներին մասնակցելու և այլ ծախսերը խղճուկ են: Արդյունքում երիտասարդ գիտնականը Հայաստանից գնում է և դրսում զբաղվում գիտական գործունեությամբ, չգնացողներից շատերն էլ հիմնական աշխատանք են դարձնում փող բերող որևէ աշխատավարձով աշխատանքը, իսկ գիտական գործունեությունը թողնում են պարապ ժամանակի: Մշտապես լսում ենք, որ ֆինանսների սղության պատճառով մեր գիտնականները դրսում են արտոնագրում իրենց գյուտը, և մենք ոչ թե ուրախանում ենք հայկական գյուտով, այլ նրանով, որ հայտնաբերողը ծագումով հայ է:

Տարբեր գնահատականներ կան, որ արտասահմանյան բուհերում սովորող հայ երիտասարդների կեսից ավելին չի վերադառնում կամ վերադառնալուց հետո քիչ է մնում Հայաստանում, անմիջապես հետ է գնում:

Հայաստանի կառավարության ընդունած` մինչև 2020 թվականը գիտության  ոլորտի զարգացման ռազմավարության մեջ խնդիր է դրվում Հայաստանում գիտության ֆինանսավորումը համապատասխանեցնել  միջին եվրոպական չափանիշներին` հատկացնելով ՀՆԱ-ի 1.9 տոկոսը:  2017 թ. պետական բյուջեի նախագծով , սակայն, գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14,4 մլրդ դրամ՝ ՀՆԱ-ի 0.25 տոկոսից քիչ ավելի:

2017 թվականի մարտի 17-ին Գիտությունների ազգային ակադեմիայի  նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում գիտնականները դժգոհում էին պետության ղեկավարության՝ ոլորտի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքից և ստացան նախագահի արձագանքը:

Գիտելիքահեն տնտեսություն ստեղծող երկրում երբ խոսք է գնում գիտությունների ակադեմիան օպտիմալացնելու մասին, ուրեմն մենք հեռու ենք նման տնտեսությունից:

Ժամանակն է , որ չհպարտանանք նաև մեր մարդկային պոտենցիալով: Եթե 2016-17 ուստարում Բուհ էր ընդունվել 17 649 դիմորդ, ապա այս տարի՝ ընդամենը 8 հազար 266 : Բոլոր բուհերում էլ կա մասնագիտությունների թերհամալրում:

Գիտելիքահեն տնտեսություն ստեղծող Հայաստանն այսօր առավելապես  կադրեր է պատրաստում «խոպանի» համար: Պատասխանելով  factor.am-ի հարցին, թե ինչու է  Հայաստանում դպրոցի ավարտական վկայականների միջուկը նաև ռուսաց լեզվով, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հաստատեց հենց այս՝ «խոպանի թեզը»:

Երբ դեռ դպրոցից աշակերտին մղում ես արտագաղթի, կարող ես մոռանալ գիտելիքահեն տնտեսության մասին: Խնդիրների լուծման բանալին կառավարությունը, վստահաբար, մեզանից լավ գիտի: Բայց հարց է, թե ինչո՞ւ է վտանգավոր անգործություն ցուցաբերում:

 

 

Սևակ Հակոբյան