Պռոշյանում հայտնաբերված փոքրիկին, այնուամենայնիվ, կտեղափոխեն մանկատուն

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխան արդեն ծննդական ունի և, ինչպես որոշված էր, նրան կոչել են Մարիամ Պռոշյան: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը: 

«Երեկ ենք տեսել փոքրիկին, բժիշկներն ասացին, որ առողջական վիճակը լավ է»,- ասաց Պռոշյան համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ երեխայի ծնողների, հարազատների մասին որևէ տեղեկատվություն դեռևս չկա:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա էր հայտնաբերվել, նրան տեղափոխել էին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Ինչ վերաբերում է երեխայի հնարավոր որդեգրմանը, ապա Արթուր Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասին խոսելու համար դեռ վաղ է:

Ավելի վաղ, համայնքի ղեկավարը Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր՝ երեխային որդեգրել ցանկացողներ կան: «Մի վեց ամիս պետք է ոստիկանության կողմից  քննություն ընթանա, երեխային ոչ ոք այդ ընթացքում չի կարողանա որդեգրել: Հնարավոր է՝ մայրը հայտնաբերվի և այլն»,- պարզաբանեց համայնքի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, Մարիամ Պռոշյանը, այնուամենայնիվ, որոշակի ժամանակահատված կանցկացնի մանկատանը:

 

Շողիկ Գալստյան