Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ
Հայտնի ակտիվիստ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրելու:
«Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»,- գրել է նա։
Նշենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Գեւորգ Բաբայանն է:
Այս պահին մեզ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ: Վաղը թեմայի շուրջ կներկայացնենք նոր մանրամասներ:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ակտիվ մասնակցել է թավշյա հեղափոխությանը:
Ն.Կ.