Սա էլ է հին իշխանության կեղտը, ինչի՞ չեն ջրի երես հանում. բողոքում են Վանաձորի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
Բոլորը

«Վանաձորի-Քիմպրոմ» (այժմ՝«Րեջիոն էներջի») ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ-ի) նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին գործարանի դիմաց: 2011 թվականից չվճարված աշխատավարձերը ստանալուց հետո, այսօր ընկերության նախկին աշխատակիցները պահանջում էին դատարանի որոշմամբ հատկացված տոկոսները:

Վանաձորցի Հենրիկ Պողոսյանը կյանքի  64 տարիներից 40-ը նվիրել է աշխատանքին: Հիմա արդեն մի քանի տարի է՝ ապրում է միայն թոշակով: Աշխատանքից ազատվելուց հետո այլ գործ գտնել չի հաջողվել: Այսօր աշխատանքային ընկերների հետ ինքն էլ եկել ու պահանջում էր՝ իր հաշվարկով մոտ 400.000 դրամ հասանելիք գումարը. «Այն ժամանակ ասեցին, որ եթե չստորագրեք, որ միայն մայր գումարն եք ուզում ստանալ, տոկոսներից հրաժարվում եք, մայր գումարն էլ չէին տալիս, ստորագրեցինք: Հիմա էլ տոկոսներն ենք պահանջում: Գործը քանի տարի է դատարանում է գտնվում, դատը շահել ենք: Այն ժամանակ «վլաստն» իրենցն էր, տենց էին անում, հիմա «վլաստ ա» փոխվել, տեսնենք ինչ կանեն»:

Մոտ 2 տարի առաջ աշխատակիցներին վճարվեց աշխատավարձի միայն մայր գումարը: Դատարանի որոշմամբ՝ ընկերությունը ցուցարարներին պարտք է նաեւ մոտ 53 միլիոն դրամ տոկոսագումար: Բանն այն է, որ ընկերության աշխատակիցները մինչ կստանային տարիների շարունակ սպասված 4 ամսվա աշխատավարձը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հրաժարվել են տոկոսագումարից. «Մեր կամքով չենք ստորագրել, ստիպված ենք ստորագրել, որպեսզի գոնե մայր գումարը կարողանանք ստանալ»,- ասում է Սերժիկ Դալլաքյանը:

Վանաձորցիներն այժմ հույսները կապում են նոր կառավարության հետ: Նամակով դիմել են վարչապետին ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, սակայն արդեն 4 ամիս է նամակին արձագանք չի եղել. «Փաշինյանին ենք դիմել, բայց պատասխանը դեռ չի եկել: Մենք հավատում էինք այս կառավորությանը, պատասխանի էինք սպասում, բայց արդեն 4 ամիս անցել է, իսկ պատասխանը դեռ չկա: Մարզպետին էլ չեմ ճանաչում՝ օրումեջ փոխում են»,- ասում է ընկերության նախկին աշխատակից Հրաչիկ Մարտիրոսյանը:

Ցուցարարները դժգոհում են նաեւ փաստաբան Կարեն Թումանյանից: Նրանց խոսքով՝ Թումանյանն իրենց փաստաբանն է, սակայն գործով չի զբաղվում:Մինչդեռ Թումանյանը հակառակն է պնդում. «Իրենք մեր ընկերությանը երբեք գումար չեն վճարել, եւ ներկայումս ես այլեւս լիազորություն չունեմ իրենց շահերը պաշտպանելու: Լիազորագրերի ժամկետները մոտ 2 տարի կլինի ավարտվել է, եւ նորից չեն դիմել, որ լիազոորությունները վերսկսվեն: Եթե փաստաբանի լիազորությունների ժամկետը չի երկարացվում, նա իրավունք չունի ուրիշի անունից հանդես գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ Ղազարյան