ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ տիկին Քլեր Հատչինսոնին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղության և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թթ. ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` զին­ված ու­ժե­րի տարբեր ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ներգ­րավ­մանը խթանող նախաձեռնություննե­րի՝ հա­տուկ ուշադ­րութ­յուն դարձ­նե­լով խա­ղա­ղա­պահ առաքելություննե­րին մաս­նակ­ցող ստո­րա­բա­ժա­նումնե­րում կա­նանց ընդգրկ­մա­նը, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում քա­ղա­քա­կա­նութ­յան մշակ­ման և­ ո­րո­շում­նե­րի կայացման գործ­ըն­թաց­նե­րում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթանման, պաշտ­պա­նութ­յան հա­մա­կար­գում կա­նանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան և հա­վա­սար հնարավորություն­նե­րի ա­պա­հով­ման մշա­կույ­թի ձևա­վո­րման և դ­րա պաշտ­պա­նութ­յան մշտա­դի­տարկ­ման մե­խա­նիզմ­նե­րի ներդ­րման և այլ ուղղություններով:

Տիկին Հատչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխտանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: