«Փաշինյանի հստակ դիրքորոշումն ավելի հետ է մղում պատերազմի հավանականությունը». Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ապացուցեց՝ Նիկոլ Փաշինյանը հետևողական է ու շարունակում է պնդել  իր դիորքրոշումն Արցախը բանակցային կողմ դարձնելու առիթով, ինչն ինքը ողջունում է:

«Ինչո՞ւ, որովհետև անիմաստ է վերականգնել բանակցային պրոցեսը Մինսկի խմբի շրջանակում, Մադրիդյան սկզբունքների շուրջ խոսել՝ առանց որակական փոփոխությունների»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Որակական, բովանդակալից փոփոխությունն այն կլինի, եթե Արցախը մասնակցի։ Այդ դեպքում հույս կունենանք, որ ինչ-որ բովանդակություն կներշնչվի այդ պրոցեսում, թե չէ նախկինին վերադառնալն ու ապրիլյանի նման մի հատ էլ պատերազմ ստանալն անիմաստ է»։

Քաղաքագետը հիշեցրեց, որ Բուդապեշտի գագաթնաժողովում ճանաչվել են կոնֆլիկտի 3 կողմերը, այդ թվում՝ Ղարաբաղի իշխանությունը. «Դա եղել է, ուղղակի մենք խոսում ենք վերականգման մասին»:

Ըստ Գրիգորյանի՝ Մինսկի խմբի հայտարարությունը պատահական չէր. «Իրենք ասում են՝ մենք կանք, ո՞ւր եք գնում, հայեր, քանի որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն անսպասելի է և ուղիղ Ադրբեջանի հետ»։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է Արցախին վերադարձնել բանակցային սեղան, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Ժամանակի հետ համանախագահող երկրները լրջությունը կհասկանան, որ Փաշինյանի լեգիտիմությունը բարձր է, անիմաստ է նրա դեմ դուրս գալ, ավելի լավ է համոզել Ադրբեջանին, որ համաձայնվի: Արցախահայությունն ունի դիրքորոշում, և մենք իրավունք չունենք չհարգել։ Այդպես է ձևակերպված այդ կոնֆլիկտի ֆորմատը»:

Դիտարկմանը, թե դիրքորոշման կոշտացումն արդյոք չի՞ հանգեցնի պատերազմի, քաղաքագետն արձագանքեց. «Պատերազմի վտանգը միշտ էլ կա։ Մեր հստակ դիրքորոշումն ավելի հետ է մղում պատերազմի հավանականությունը։ Երբ դու սկսում ես լողալ, ասել՝ այո, ոչ, ինչ-որ խաղեր տալ, դու իրենց ոգևորում ես։ Ինչո՞ւ եղավ ապրիլյան պատերազմը։ Նիկոլ Փաշինյանի հետևողականությունն է երաշխիքը, որ պատերազմ չի լինի»:

Արցախում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացմանն Ադրբեջանի արձագանքը, որ եթե Հայաստանի վարչապետն իր երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա ջանքեր գործադրելու՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերին բանակցային գործընթացում ներգրավելու համար և որ Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք», ըստ Ստեփան Գրիգորյանի, «խղճուկ արձագանք է և թույլ է տալիս ասելու, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան