Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի լինելու իշխանության վերահսկողության ներքո․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի չստեղծման արդյունքում առաջացած մի շարք խնդիրներ։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հակակոռուպցիոն այդ հանձնաժողովի ստեղծումը սահմանված ժամկետում հնարավոր չեղավ իրականացնել՝ արտահերթ ընտրությունների և տեխնիկական խնդիրների պատճառով, սակայն արդեն մշակված են չափորոշիչները, հանձնաժողովի անդամների համար մշակված է համապատասխան հարցաշարը։

«Այդ հանձնաժողովը չի լինելու իշխանության վերահսկողության ներքո։ Լինելու է անկախ հանձնաժողով և օրենքում հստակ նշված են, թե ովքեր են կարողանալու լինել այդ հանձնաժողովի անդամ։ Այո՛,  հանրային հեղինակություն և մաքուր կենասգրություն ունեցող մարդիկ են լինելու, որոնք հարցաշարն անցնելուց հետո կարող են դառնալ հանձնաժողովի անդամ»,- ասաց  Զոհրաբյանը՝ շեշտելով․ «Սխալ տպավորություն կար, մարդկանց թվում էր, որ խոսքը այն հանձնաժողովի մասին է, որը նորից պետք է գլխավորի վարչապետը։ Ո՛չ, անկախ հանձնաժողովի մասին է խոսքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան