Զենք-զինամթերքը շաղ էր տված գնդի տարածքով մեկ. «Սասնա ծռերի» գործով տուժող

Լուրեր

20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:23
Ալիևը պաշտոնական այցով Գերմանիա է մեկնում․ Հայաստանի հետ խաղաղության գործընթացը քննարկումների օրակարգում է
20.07.2026 | 20:12
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախապատրաստական հարցեր է քննարկել միջազգային փորձագետի հետ
20.07.2026 | 20:00
Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմը՝ ռուսական նարատիվներ տարածելու առիթ․ ինչպես շահարկվեց միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 19:53
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
20.07.2026 | 19:42
ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով կընդունեն հայ-ադրբեջանական ամբողջ սահմանի պահպանությունը
20.07.2026 | 19:31
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով այսօրվա դատական նիստի մեկնարկին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց նիստերը կրկին դռնբաց անցկացնելու վերաբերյալ, որը կրկին մերժվեց:

Պաշտպանները միջնորդեցին նաև դատական նիստերի դահլիճ վերադառնալ թույլատրել խմբի դեռևս անազատության մեջ գտնվող անդամներից Սմբատ Բարսեղյանին, որի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և հեռացվել էր դահլիճից: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը:

Այսօր շարունակվեց տուժողների հարցաքննությունը: Որպես տուժող հարցաքննվեց Խաչատուր Ավետիսյանը, որը նույն թվականին եղել է ՊՊԾ գնդի հրամանատարը: Նա դատարանին պատմեց՝ օրվա պատասխանատուն եղել է Արթուր Վանոյանը. «Ինձ զանգել է երրորդ գումարտակի հրամանատարը և ասել, որ գնդի վրա զինված հարձակում է եղել: Տեսա Մարտիրոս Հակոբյանին, որը զինված էր և կոչ արեց միանալ իրենց: Նա կրակահերթ արձակեց զրահամեքենայի վրա, որի հետևանքով գնդակների անդրադարձ եղավ: Երկու ոստիկան և Ոստիկանության լրատվականի աշխատակիցը վիրավորվեցին: Կրակոցներ եղան նաև հսկիչ-անցագրային կետի կողմում՝ մի քանի զինված անձանց կողմից»:

Իր ղեկավարությամբ կազմակերպվել է ՊՊԾ գնդի հարակից շենքերի բնակիչների տարհանումը, որպեսզի ստեղծվեին անվտանգության գոտիներ. «Խմբի հանձնվելուց հետո մուտք եղավ գնքի տարածք՝ քննչական գործողություններից հետո: Գունդն ամբողջությամբ ավերված էր՝ շենքերը, դռները, պատուհանները: Բացել էին բոլոր չհրկիզվող պահարանները, զինանոցը դատարկ է եղել, զենք զինամթերքը՝ շաղ տված է եղել գնդի տարածքով, անգամ ՊՊԾ գնդի հարակից շենքերում է զինամթերք եղել»:

Այսօր կհարցաքննվեն հինգ տուժողներ:

Լիլիթ Շաբոյան