Ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին՝ կապված անօդաչուների սկանդալի հետ. ՀԺ

Լուրեր

03.04.2026 | 11:33
Եկել եմ Պապիկյանից հավասարակշռություն պահանջելու. իմ տղան էլ թող 1,5 տարի ծառայի. զինվորի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:32
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ կիրառված տնային կալանքը կբողոքարկվի
03.04.2026 | 11:24
«Մի տնից 3 ցուցակ եք բերել, 57 հոգի մարդ ա, էսի իմ ու քո մեջ»․ ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:18
Արթուր Ալեքսանյանը կարիերայում ժամանակավոր դադար է վերցրել և չի մասնակցի ԵԱ-ին
03.04.2026 | 11:12
Փաշինյան Աշոտը կռվել է, ուրիշ թագավորի տղեք չեն ծառայել. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 11:05
Նախիջևանի համազորային բանակի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններին
03.04.2026 | 11:02
Նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնմանն ուղղված աշխատանքները. ՈՒՂԻՂ
03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
03.04.2026 | 10:24
50 հազարական դրամ ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար․ ՀԿԿ-ն 62 անձ է ձերբակալել ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Օգոստոսի 14-ին իսրայելական մամուլում սկանդալային արտահոսք հայտնվեց: Ըստ այդմ՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունում հետաքննություն է ընթանում Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող Aeronautics Defence System ընկերության գործողությունների վերաբերյալ: «Մաարիվ ա-Շաուվա» պարբերականի տվյալներով՝ հետաքննության հիմքում Իսրայելի պաշտպանության նախարարությանը հասցեագրված բողոքն է:

Պարբերականի տեղեկություններով, Aeronautics Defence System ընկերության աշխատակիցներն իրենց արտադրանքը վաճառելու նպատակով Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերը փորձարկել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով, և այս փաստով բողոք է ներկայացվել նախարարությանը: Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ, ընդ որում՝ ընկերության երկու օպերատորները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների խնդրանքը, որովհետև ռազմական տեխնիկան կենդանի թիրախների վրա փորձարկելն արգելվում է իրենց երկրի օրենքով, և ընկերության ղեկավարները ստիպված են եղել անձամբ կառավարել անօդաչու սարքը, որը, սակայն, վրիպել է:

Սույն ընկերությունն ու Իսրայելում ՀՀ դեսպանը հերքում են այս տեղեկատվությունը, իսկ հայկական տիրույթում փորձ է արվում հասկանալ, թե ով է կանգնած արտահոսքի ետևում, արդյոք դրանով ինչ-որ երրորդ կողմ ցանկանում է փչացնել հայ-իսրայելական հարաբերությունները, կամ գուցե մրցակից ընկերություններից մե՞կն է Aeronautics Defence System-ին վատություն անում և այլն:

Տվյալ դեպքում, սակայն, ավելի կարևոր է, թե ով է այդպիսի բովանդակությամբ բողոք ներկայացրել Իսրայելի պաշտպանական գերատեսչությանը:

Այն մասին, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած հարվածային անօդաչու սարքերն անձամբ էին կառավարում ապրիլյան պատերազմի օրերին, խոսվում էր հենց պատերազմի օրերին: Այդ ժամանակ և դրանից հետո, սակայն, ոչ համապատասխան դիմում եղավ, ոչ հետաքննություն, և ոչ էլ՝ մամուլում արտահոսք: Իսրայելի համապատասխան մարմինները նույնիսկ չարձագանքեցին Հայաստանի և Սփյուռքի ահազանգերին, թեև Երուսաղեմի հայ համայնքը նույնիսկ բողոքի ցույցեր կազմակերպեց:

Ուրեմն ի՞նչ է փոխվել հիմա, և ո՞վ կարող էր նման դիմում ներկայացնել Իսրայելի ՊՆ-ին: Այս հարցում որևէ այլ շահագրգիռ կողմ, քան Հայաստանն է, դժվար է պատկերացնել: Իսրայելի մասնագետների կողմից կառավարվող անօդաչուներն, ըստ էության, ամենամեծ խնդիրն էին ապրիլյան պատերազմի օրերին: Դա նշանակում է, որ հետագա հնարավոր պատերազմական իրավիճակներում դրանց դեմ նույնպես դժվար կլինի պայքարել: Մինչդեռ խնդիրն էականորեն կհեշտանա, կամ գուցե ընդհանրապես օրակարգից դուրս գա, եթե այդ անօդաչուները կառավարվեն հենց ադրբեջանցիների կողմից, որոնք քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին կկարողանան լիարժեքորեն տիրապետել այդ զենքին:

Արդյոք Հայաստանը կարող է կապ ունենալ սկանդալային այս զարգացումների հետ: Դժվար է պատկերացնել մեխանիզմները, սակայն այդպիսի եզրահանգման համար որոշակի հիմքեր կան:

Այն պնդումը, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանի կողմից պատերազմում էին Արցախի դեմ 2016-ի ապրիլին, ըստ էության, վերլուծության և ոչ թե փաստերի առկայության հետևանք էր: Այդ ժամանակ հայկական կողմը չուներ տեխնիկական այնպիսի բագաժ, որ կարողանար նաև փաստեր արձանագրել:

Ներկայում իրավիճակը բոլորովին այլ է. բոլորն են արձանագրել Պաշտպանության բանակի և առաջնագծի տեխնիկական և սպառազինության համալրումների մասին:

Երևանն այս սկանդալում, կարծես թե, ամենևին էլ պասիվ դիտորդի դերում չէ: Սրա մասին է թերևս վկայում նաև Իսրայելից բավական բարձր մակարդակով կազմակերպված այցը Հայաստան: Հուլիսի 25-27-ին Երևանում էր այդ երկրի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին: Սա լուրջ այց էր, որովհետև վերջին 10 տարվա ընթացքում Իսրայելից որևէ նախարար չէր այցելել Հայաստան: Ընդ որում, Հանեգբին հարուստ փորձով և կենսագրությամբ պաշտոնյա է, որը երկար տարիներ համակարգել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքը:

Նա իր այցը գնահատեց որպես հայ-իսրայելական հարաբերություններում նոր ճեղքում, ասաց, որ մեկ ուղերձով է եկել՝ զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներում ասաց, որ իր այցի օրակարգում անվտանգության և ռազմական ոլորտին առնչվող հարցեր չկան, միայն զբոսաշրջություն, առևտուր, սակայն միշտ չէ, որ նման այցերի ժամանակ փակ դռների ետևում քննարկվող ամենակարևոր թեմաները տեղ են գտնում հարցազրույցներում:

Հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանության մեջ հիմա ընդհանրապես նման բարեկամական այց չէր մտնում: Այնպես որ, չի բացառվում, որ նախարարը եկել էր անօդաչուների հետ կապված դիմումի հետքերով, լուծումներ գտնելու և սկանդալից խուսափելու նպատակով:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը Ցախի Հանեգբինի այցի նախորդ օրը մեկնեց արձակուրդ, այդպես էլ նրան չընդունելով: Դա մի կողմից հստակ ուղերձ էր Իսրայելին: Մյուս կողմից նշանակում է, որ եթե այցի նպատակը սկանդալը հարթելն է եղել, ապա այն ի սկզբանե ձախողված էր: Իսրայելի պաշտպանության նախարարությունն առայժմ չի հայտարարել, թե ինչ է պարզվել իրենց հետաքննության արդյունքում: Ենթադրվում է, այդ հայտարարությունը չի լինի, մինչև Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր հայտարարի չգան:

Հ.Գ. Ըստ իսրայելական մամուլի հրապարակման՝ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հայկական դիրքերին անօդաչու սարքով հարված են հասցրել մոտ մեկ ամիս առաջ, այսինքն՝ հուլիսի առաջին կեսին: Հենց այդ ժամանակահատվածում էր հերթական անգամ լարվել իրավիճակը շփման գծում, հայ զինվորներ վիրավորվեցին, իսկ հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով ադրբեջանցի փոքրիկ զոհվեց»:

 

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: