Հարկային օրենսգրքի փոփոխություններն ին՞չ ազդեցություն կունենան մարզերի բնակիչների եկամուտների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 8-ի №65-Ա որոշմամբ հաստատված ծրագրում կառավարությունը հայտարարել է, որ «շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ»:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագծի հիմնավորումներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի 610 հազար վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի, այսինքն 1830-ի հայտարարագրած ամսական եկամուտն է գերազանցում 2 միլիոն դրամը:

Այժմ եկամտահարկի երեք դրույքաչափ է գործում. մինչև 150 հազար դրամ աշխատավարձից գանձվում է 23 տոկոս եկամտահարկ, 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ արդեն 36 տոկոս։ Կառավարությունը մտադիր է սահմանել համահարթ՝ եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23 տոկոս: 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ եկամտահարկի դրույքաչափը բոլորի համար 23 տոկոս սահմանելով՝ ավելացնում է աշխատավարձերը:

Կարելի է ենթադրել, որ 2 միլիոն դրամը գերազանցող աշխատավարձ ստանում են ֆինանսական կազմակերպությունների, բջջային օպերատորների, հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարները: Եթե ոչ բոլոր ընկերությունների, ապա դրանց բացարձակ մեծամասնության գլխամասային գրասենյակները գտնվում են Երևանում, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերությունների ղեկավարներն ապրում են մայրաքաղաքում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2017թ.-ին (տվյալների շտեմարանում սա ամենաթարմ տեղեկատվությունն է) միայն Սյունիքի մարզում է, որ միջին ամսական անվանական աշխատավարձն արդեն 2012թ.-ից գերազանցում է 150 հազար դրամը և 2017թ.-ին կազմել է գրեթե 218 հազար դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձի մեծությամբ Սյունիքի մարզը գերազանցել է նույնիսկ Երևանին, ուր այն կազմել է 194.2 հազար դրամ: Երեք մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը փոփոխությունների է ենթարկվել Հայաստանի վերջին տարիների տնտեսական ցուցանիշներին համահունչ և մոտեցել է 150 հազար դրամի շեմին․ Արմավիրում կազմել է 149.4 հազար դրամ, Լոռիում՝ 148.9 հազար դրամ, Կոտայքում՝ 149.9 հազար դրամ: Մնացած մարզերում աշխատավարձի միջին մակարդակը 145 հազար դրամից ցածր է, իսկ Արագածոտնի մարզում կազմել է 122 հազար դրամ, Արարատում՝ 144.6 հազար դրամ, Գեղարքունիքում՝ 140.6 հազար դրամ, Շիրակում՝ 127.4 հազար դրամ, Վայոց ձորում՝ 132 հազար դրամ, Տավուշում՝ 143 հազար դրամ:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական բնակչության մի մասն ընդհանրապես վարձու աշխատող չէ, նրանք ուղղակիորեն չի շահելու այս փոփոխություններից:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2008-2017թթ. ըստ մարզերի (հազար դրամ)

Եկամտային հարկի առաջարկվող փոփոխություններից հիմնականում շահելու են մայրաքաղաքում ապրող վարձու աշխատողները: ՀՀ կառավարությունը չի ներկայացրել տվյալներ այն մասին, թե այն լրացուցիչ 27-37 մլրդ դրամ եկամուտից, որը մնալու է քաղաքացիների գրպանում, որ մասն է բաժին հասնելու Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի և մնացած մարզերի բնակչությանը: Ամենայն հավանականությամբ այս փոփոխությունն ավելի կխորացնի մայրաքաղաքի և մարզերի բնակիչներ կենսամակարդակների միջև տարբերությունը և չի նպաստի տարածքային համաչափ զարգացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արտակ Քյուրումյան