«Ժառանգությունը» չի միավորի ընդդիմությանը. կուսակցությունից պնդում են՝ ընդդիմադիրների հետ բանակցություններ չկան

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ իրենց քաղաքական ուժը ընդդիմադիրներին միավորելու որևէ գործընթաց չի սկսել, սխալ տեղեկատվություն է տարածվել:

Հիշեցնենք՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանն էր օրեր առաջ հայտարարել, որ «Ժառանգության» նախագահն ու փոխնախագահը բանակցություններ են սկսել ընդդիմադիրների հետ՝ 2018 թվականին ընդառաջ պայքարելու Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրության դեմ: Արմեն Մարտիրոսյանը, սակայն, պնդեց՝ Սուսաննա Մուրադյանն ընդամենն ասել է, որ նախկինում ընդդիմադիրների հետ քննարկումներ տեղի են ունեցել, ավելին՝ «Ժառանգության» փոխնախագահը շեշտեց՝ հարցի հետ կապված իրենք նախաձեռնողի դերում չեն լինի:

«Մենք ասում ենք՝ պատրաստ ենք, բայց մենք չենք միավորելու ընդդիմադիրներին, որ վատ չզգան, չասեն՝ «Ժառանգությունն» իր համար է անում և այլն, բայց եթե որևէ գործընթաց սկսվի, կօգնենք ամեն ինչով»,- մանրամասնեց Մարտիրոսյանը՝ շարունակելով. «Մի բան ինձ համար ակնհայտ է՝ «Ժառանգությունը» միայնակ ոչինչ չի կարող անել, և ոչ մի ուժ միայնակ չի կարող որևէ բան անել, նույնիսկ երկու ուժով չեն կարող»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է 2018 թվականին ընդառաջ, ի վերջո, ընդդիմադիր դաշտը համախմբվի, Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել: «Տարբեր գործոններ կան, Սերժ Սարգսյանի գործոնը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, եթե համակարգ են փոխում, ուրեմն Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա իշխանությունից, Հանրապետականն էլ հետը, այսինքն՝ բոլոր պարագաներում, եթե դրական փոփոխություն ենք ուզում անել, Սերժ Սարգսյանը և իր թիմը պետք է հեռանան»,- նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ 2018 թվականի ապրիլին կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, Սարգսյանը, սակայն, դեռևս չի հստակեցրել՝ 2018 թվականի ապրիլից հետո մտադի՞ր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ:

Շողիկ Գալստյան