Ֆինանսների փոխնախարարը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Լուրեր

02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
Բոլորը

Ֆինանսների նախարարությունց տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ: Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին:

Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով. առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը: Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում:

Արման Պողոսյանի խոսքով` առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ: Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները առաջարկում են վերադառնալ նախագծի նախնական տարբերակին, այսինքն` ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝ մարտի 12-ին, արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին: