Կարմրուկի հիվանդացության առումով մեր երկում չկա համաճարակային իրավիճակ․ Գայանե Սահակյան

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց հանրապետությունում կարմրուկի վարակման դեպքերի վիճակագրությունը։

Ըստ Գայանե Սահակյանի՝ կարմրուկի հիվանդացության  առումով մեր երկում չկա համաճարակային իրավիճակ:

«Կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2004 թվականին, սակայն մասսայական պատվաստումներ իրականացնելուց հետո հնարավոր է  դարձել  կանխարգելել կարմուկի տարածումը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի լինում, յուրաքանչյուր տարի, սակայն, հիվանդության դեպքեր գրանցվում են: Այս տարի դրանք արտահայտվել են արտերկրից եկած քաղաքացիների մոտ»,- ասաց  Սահակյանը։

Գայանե Սահակյանի խոսքով՝ այս տարի արձանագրվել է հիվանդության վարակման երկու դեպք։

«Այս տարի գրանցվել է  կարմրուկ հիվանդության  2 բերովի դեպք, մեկը՝ Ուկրաինայի քաղաքացի է, որը երբեք պատվաստում չի ստացել, վարակված եկել է Հայաստան և ախտանիշները դրսևորվել է այստեղ։ Ուկրաինուհին բավականին ուշ է դիմել բուժհաստատություն։ Նա Հայաստան է ժամանել փետրվարի 24-ին, բուժհաստատություն է դիմել մարտի 1-ին և բազմաթիվ շփումներ, հանդիպումներ է ունեցել, ուստի չի բացառվում, որ այդ մարդկանց շրջանում կունենանք կարմրուկի տարածում։ Մյուս դեպքով Վրաստանի քաղաքացի է: Վրաստանի 28-ամյա քաղաքացին ևս ունեցել է մեծ թվով շփումներ, այդ թվում՝ ուսանողների հետ, ուստի կանխատեսում ենք, որ նոր դեպքեր կունենանք, սակայն բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում ենք, կոնտակտների շրջանակում պաստավաստումներ են արվում, որպեսզի հիվանդացության շրջանակը փոքրանա»,- ասաց Գայանե Սահակյանը։

Նա նշեց, որ Ուկրաինայում 2018 թվականին գրանցվել է կարմրուկի 30 հազար դեպք՝ 30 մահվան ելքով, Ֆիլիպիններում՝  13 հազար դեպք, Բրազիլիայում՝ 10500, Վրաստանում՝ նախորդ տարվա դեկտեմբերից սկսված գրանցվել է 3000 կարմրուկի դեպք։

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը կարևորեց նաև հիվանդության կանխարգելման համար պատվաստումների անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ կարմրուկի պատվաստման 1 դեղաչափը բավարար է ողջ կյանքի համար, իսկ երկրորդ դեղաչափը ներարկվում է իմունիտետի բարձրացման համար։

«Սակայն վերջին 5 տարիների ընթացքում պատվաստումից  հրաժարվողների  միտում է նկատվում, որին հիմնականում նպաստում է սոցցանցերում արվող հակաքարոզչությունը»,- ասաց նա:

Աղավնի Սուքիասյան