Սումգայիթում 31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը նորագույն պատմության ամենաողբերգական, բայց քիչ ճանաչված էջերից են. Իտալիայի պատգամավորի ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատու, իշխող «Լեգա» կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի Պատգամավորների պալատում Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի վերաբերյալ ելույթ է ունեցել: Ելույթում մասնավորապես ասվում է.

«Շնորհակալություն հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգական, բայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։

1988թ. փետրվարին, ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։ Ամենը սկսվեց Սումգայիթից, որտեղ  Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։  Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները, իրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը:

Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Կարևոր է ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:

Ցավոք, անգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։

Ուստի, անհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղության, մարդ արարածի հարգանքին և  կրոնի ազատությանը։

 

Հարգելի նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Եվ ուրեմն, չափազանց կարևոր է, որ մեր երկիրը, որը նախագահել է 2018թ. ԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»