Հայաստանում և Լիբանանում նոր ձևավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին. դեսպանը հանդիպել է հայազգի նախարարին
Քաղաքականություն
07.03.2019 | 15:06Մարտի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի նորանշանակ սոցիալական հարցերի նախարար Ռիշար Կույումջյանին:
«ՀՀ դեսպանը շնորհավորեց նորանշանակ նախարարին և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը կշարունակի զարգանալ:
Նախարար Կույումջյանը վստահեցրեց, որ սոցիալական հարցերի ոլորտում հայ-լիբանանյան երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանում և Լիբանանում նոր ձևավորված կառավարությունները լրացուցիչ լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններին»,- ասված է հաղորդագրությունում: