ՀՀ-ԵՄ հարաբերություններում մեծ «տնային աշխատանք» ունենք անելու. Թևան Պողոսյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցը պարտադիր էր, և լավ է, որ հանդիպումների ընթացքում եվրոպական հարթակն օգտագործվեց՝ բարձրաձայնելու այլ հարցեր:

«Օրինակ՝ Արցախի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները կամ ընդհանրապես տարածաշրջանի՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է ունենալ ռեգիոնալ էներգետիկ ծրագրերում նույնպիսի դերակատարում: Դրանց մասին պետք չէ մոռանալ, որովհետև դրանք էլ նույնքան կարևոր խնդիրներ են»,- «Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Պողոսյանը:

Սակայն, ըստ նրա, եթե վերցնենք կոնկրետ Հայաստան-Եվրամիություն օրակարգը, պետք է հասկանանք, որ մեծ տնային աշխատանք ունենք անելու:

Նախ, Թևան Պողոսյանի խոսքով, պետք է հասկանալ՝ արդյո՞ք ԵՄ-ում ընտրություններից հետո իրավիճակ է փոխվելու. «Ասում ենք, որ ամեն ինչ լավ է: Եկեք հիշենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին Հայաստանն ասաց՝ պատրաստ եմ քաղաքական բաղադրիչը ստորագրել հենց այսօր, բայց ԵՄ-ն ասաց՝ «կամ,կամ»: Սակայն 1.5 տարի ընտրություններ տեղի ունեցան ԵՄ-ում, և ԵՄ-ն ասեց՝ լավ, կարծես «և, և»-ն էլ է աշխատում, և մենք ունեցանք CEPA-ն»: Հիմա, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է ուշադիր հետևեն, թե ինչ է լինելու ընտրություններում և ինչ արդյունք է գրանցվում:

«Կարող է՝ որևէ բան չփոխվի, հակառակը, ամեն ինչ ավելի արագ տեմպերով գնա: Բայց կարող է և ունենանք փոփոխություններ, որոնց պետք է պատրաստ լինենք և հասկանանք՝ հետո ինչպես ենք աշխատելու, որ այս պայմանավորվածություններն առնվազն իրագործվեն մեզ համար ցանկալի տեմպերի մեջ: Այստեղ մենք մեծ տնային աշխատանք ունենք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը: Ըստ Պողոսյանի՝ հիմա քաղաքական հայտարարությունների համար գեղեցիկ ժամանակ է, բայց պետք է իրականությունը հաշվի առնել և շատ չոգևորվել: Նա պարզաբանեց վիզաների ազատականացման գործընթացներն ու ժամկետները:

«Վիզաների ազատականացման գործընթացը հետևյալն է: Առաջին փուլը քաղաքական որոշման փուլն է, երբ Եվրոպական խորհուրդը ընդունում է քաղաքական որոշում և հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին՝ սկսել տեխնիկական բանակցությունները: Տեղի կունենա՞, արդյոք, այդ քաղաքական որոշումը մինչև ընտրությունները, թե կմնա հաջորդ Եվրոպական խորհրդին, դա խնդիր է, որ պետք է հասկանալ, որ չպետք է ձեռքներս ծալած նստենք: Պետք է բարեփոխումներ անել, տեխնիկական փաթեթը վերցնել, դրանով և՛ Ուկրաինան է անցել, և՛ Վրաստանը, և՛ Մոլդովան: Դժվար չի դրանք վերցնել»,- ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ մի քանի խնդիր Հայաստանն արդեն իրականացրել է, և ձգձգումն իսկապես եվրոպական կողմից է եղել. «Հայաստանի տեխնիկական պատրաստվածությունը գնահատման փուլին եղել է դեռ 2018 թվականի աշնանը, երբ մենք պատրաստ կլինեինք անցնել այդ գնահատումը»:

Իսկ բուն բանակցությունները կսկսվեն, երբ լինի քաղաքական որոշումը: Բանակցային գործընթացը կարող է 1-2 ամիս տևել, բայց հետո արդեն՝ տեխնիկական պայմանների իրագործումը, Թևան Պողոսյանի խոսքով, տևելու է առնվազն չորս տարի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: