«S-400-ների գործարքն ավարտեցինք, զբաղվելու ենք արդեն S-500-ի հարցով». Էրդողան

Լուրեր

12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
12.07.2026 | 10:53
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
12.07.2026 | 10:14
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12.07.2026 | 09:01
Ռոման Բերեզովսկին ռուսական ակումբ է գլխավորել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «TV 360» և «24 TV» հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի և մի շարք այլ հարցերի մասին.փոխանցում է ermenihaber-ը:

Հայտնի է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև արդեն իսկ ստորագրվել է նշյալ համակարգերի գնման և մատակարարման պայմանագիրը։ Ռուսական կողմը ծրագրում է Թուրքիային այդ համակարգերը փոխանցել մինչև ամառվա վերջ։

«S-400-ների գործարքն ավարտեցինք և hետդարձի ճամփա լինել չի կարեղ երբեք։ Ռուսաստանի հետ համաձայնության հասանք, կսկսենք միասին այդ համակարգերի համատեղ արտադրությամբ զբաղվել։ S-400-ներից հետո զբաղվելու ենք S-500-ների հարցով»։

Անդրադառնալով Սիրիայի հարցին՝ Էրդողանը պնդել է, որ ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է անցնի Թուրքիայի վերահսկողության տակ, քանի որ «ահաբեկիչները»  (Թուրքիան Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ) մոտ են գտնվում Թուրքիայի սահմաններին։

Էրդողանի խոսքերով՝ Անկարան ուշադիր հետևում է Սիրիայից ամերիկյան զինված ստորաբաժանումների դուրսբերման հարցին, բայց առայժմ այդ  ուղղությամբ  քայլեր չեն ձեռնարկվել։

Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել, որպեսզի ամերիկյան արտադրության զինատեսակները հանկարծ Սիրիայի քուրդ զինյալների ձեռքում չհայտնվեն: