Քննարկվում է երեք կարևորագույն մշակութային բուհ Գյումրի տեղափոխելու հարցը՝ քաղաքի սպասարկման ոլորտն ակտիվացնելու նպատակով

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Շիրակի մարզում տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով նոր իշխանության օրոք ևս քննարկվում է մի քանի բուհեր Գյումրի տեղափոխելու հարցը: Խոսքը, մասնավորապես, Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասին է:

Այս մասին Factor.am-ին տեղեկացնում են կառավարության մեր աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ նախաձեռնությունը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանինն ու տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանինն է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս տեղափոխության արդյունքում ենթադրվում է, որ յուրաքանչյուր տարի Գյումրի կուղևորվի մինչև վեց հազար ուսանող, ինչպես նաև դասախոսներ, որոնք կնպաստեն սպասարկման ոլորտի ակտիվացմանը: Բուհերը Գյումրի տեղափոխելու տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա, սակայն, մեր հարցին ի պատասխան ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ եղել է նման առաջարկ, բայց՝ ոչ վերջնական որոշում:

«Ընդհանրապես բուհերի տեղափոխման շատ առաջարկներ կան: Տարբեր մարդիկ տարբեր առաջարկներ են անում, բայց լուրջ քննարկում չի եղել: Հիմա բուհական համակարգի բարեփոխման ճանապարհին նաև այդ տարբերակները կարող ենք քննարկել: Նման առաջարկ եղել է և հետաքրքիր առաջարկ է: Քննարկվում է նաև Գյումրիում գործող բոլոր բուհերը միավորելու և հզոր համալսարան դարձնելու հարցը»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ այդ հարցերը քննարկվելու են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Կառավարության մեր աղբյուրը միաժամանակ նշեց, որ բուհերի Գյումրի տեղափոխելու հարցն ավելի արդիական կդառնա, երբ ավարտվի «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը:

Հավելենք, որ նախորդ իշխանությունների ժամանակ էլ քննարկվել է այս կամ այն գերատեսչությունը Գյումրի տեղափոխելու հարցը: Մասնավորապես՝ քննարկվել է Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տեղափոխության տարբերակը: Սակայն այս մտադրություններն այդպես էլ մնացել են խոսակցությունների մակարդակում:

Նարեկ Կիրակոսյան