Նախկինում մեդիադաշտն օկուպացված էր, հեռուստատեսությունը՝ մոնոպոլիզացված․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Փետրվարի 6-ին «Կեղծ լուրերից մինչև ատելության խոսք․ անվերահսկելի մեդիատարա՞ծք, թե՞ վերահսկվող քարոզչություն» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձավ  մեդիադաշտում տարածվող կեղծ լուրերին՝ նշելով, որ դրանք լրատվամիջոցներում շատ հաճախ տարբեր դրսևորումներ են ունենում։

«Կեղծ լուրերը հաճախ զուգորդվում են փաստերի հետ, հաճախ փաստերն են ակնհայտ կեղծ կերպով ներկայացվում: Այսինքն՝ կեղծ լուրերի դրսևորումները շատ տարբեր են լինում և հաճախ հնարավոր չի լինում այդ բոլոր դրսևորումները ստուգել»,- նկատեց Իոաննիսյանը։

Խոսելով վերջին շրջանում ավելի շատ տարածում ստացող կեղծ լուրերի մասին՝ Իոաննիսյանը թվեց դրանց տարածման  հիմնական պատճառները։

«Նախկինում մեդիադաշտն ավելի մոնոպոլ  և օկուպացված էր։ Օրինակ՝ հեռուստաընկերությունների ազատության աստիճանը մինչև հեղափոխությունը շատ ավելի ցածր էր, քան այժմ, կային որոշ հարցեր, որոնք հեռուստաընկերությունները չէին կարող լուսաբանել, ուստի մոնոպոլիզացված մեդիադաշտի պայմաններում ֆեյսբուքում կեղծ էջեր պահելու կամ կեղծ լուրեր տարածելու անհրաժեշտությունը չկար։ Հեղափոխությունից հետո, սակայն, երբ մեդիադաշտը հայտնվեց ավելի ազատ վիճակում,  հեռուստաընկերությունները ստացան իշխանություններին գովաբանելու կամ քննադատելու հնարավորություն, և այն քաղաքական խմբերը, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, սկսեցին  տարածել կեղծ լուրեր և իրենց խնդիրները լուծել նման ռեսուրսների ծախսմամբ և այդ ճանապարհով»,- ասաց  Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում ավելի քան հրատապ է դառնում ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությունների անհրաժշտությունը։

«Զանգվածային լրատվության մասին օրենքը ավելի քան 15 տարեկան է։ Դրանում շատ կարգավորումներ չեն արտահայտում այն իրականությունը, որն առկա է այժմ։ Օրինակ՝ շատ թերի է առցանց լրատվամիջոցի սահմանումը, կան նաև այլ սահմանումների հետ կապված խնդիրներ»,- նշեց Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ այս պահին իր ղեկավարած կազմակերպությունն աշխատում է ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների հայեցակարգի վրա։

«Պետք է հստակ սահմանվեն՝ որոնք են լրատվամիջոցները, հստակ պետք է լինեն նաև նրանց ֆինանսական թափանցիկության հետ կապված հարցերը։  Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որ այն լրատվամիջոցները, որոնք գործում են օրենքի դաշոտւմ, հարգեն հեղինակային իրավունքները, ստանան պետական աջակցություն՝ հարկային արտոնության կամ այլ ճանապարհներով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան